ՀՀ բանկերում դոլարի փոխարժեքն աննշան ամրապնդվել է, եվրոյինը՝ նվազել

ՀՀ բանկերում դոլարի փոխարժեքն աննշան ամրապնդվել է, եվրոյինը՝ նվազել

PanARMENIAN.Net - ՀՀ բանկերում սեպտեմբերի 26-ի ժամը 12:20-ի դրությամբ դոլարի փոխարժեքն աննշան ամրապնդվել է, եվրոյինը՝ նվազել։

Ըստ Rate.am կայքի, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 410.18 դրամ։ Դոլարի առքի ամենաբարձր գինը բանկերում 412 դրամ է, վաճառքի դեպքում ամենացածրը՝ 417 դրամ:

Սեպտեմբերի 23-ին առևտրային բանկերն ԱՄՆ դոլարը գնում էին 411․91 դրամով, վաճառում՝ 418.24 դրամով:

Եվրոյի փոխարժեքը շարունակում է նվազել՝ առքի միջին փոխարժեքը կազմում է 393.65 դրամ, առքի նվազագույն գինը 390 դրամ է, առավելագույնը՝ 401։ Իսկ վաճառքի ամենացածր գինը 409 դրամ է, առավելագույնը՝ 418։

Ռուսական ռուբլու միջին փոխարժեքը 6.56 դրամ է, նվազագույն առքը՝ 6․05, իսկ նվազագույն վաճառքը՝ 7.10 դրամ։

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---