Ադրբեջանը հայ գերիների մասին տեղեկություն տրամադրելու համար ՄԻԵԴ-ից լրացուցիչ ժամանակ է խնդրել

Ադրբեջանը հայ գերիների մասին տեղեկություն տրամադրելու համար ՄԻԵԴ-ից լրացուցիչ ժամանակ է խնդրել

PanARMENIAN.Net - Ի պատասխան ՀՀ կառավարության կողմից Ադրբեջանի դեմ Եվրոպական դատարան ներկայացված միջանկյալ միջոց կիրառելու մասին մի շարք պահանջների, Ադրբեջանի կառավարությունը Եվրոպական դատարանից խնդրել է լրացուցիչ ժամանակ ռազմագերիների մասին ամբողջական տեղեկություն տրամադրելու համար, հայտնում է Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչի գրասենյակը։

Նշվում է, որ խնդրանքը բավարարվել է դատարանի կողմից։ Ադրբեջանի համար նշանակված նոր վերջնաժամկետը սեպտեմբերի 29-ն է։

Սեպտեմբերի 13-ի ադրբեջանական ագրեսիայի արդյունքում գերիների տեսանյութերի մասով ՄԻԵԴ-ը հարցում էր արել Ադրբեջանին: Արդեն սեպտեմբերի 13-ի դրությամբ նույնականացված էր 1 գերի, իսկ տեսանյութերում երևացող մնացած չնույնականացված գերիների մասով (գտնվելու վայրի, պահման պայմանների, առողջական վիճակի մասին) ժամկետ էր տրվել մինչև սեպտեմբերի 22-ը։

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---