Չավուշօղլու․ ՀՀ-ն իր վրա ճնշումների պատճառով դեռ չի կարողանում մեր ուզած համարձակ քայլերն անել26 սեպտեմբերի 2022 - 15:23 AMT PanARMENIAN.Net - Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն Լոս Անջելեսում թուրք համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպմանը խոսել է նաև հայ-թուրքական ու հայ-ադրբեջանական գործընթացների մասին: Հայ-թուրքական կարգավորման մասով նա ասել է, թե ՀՀ-ն իր վրա ճնշումների պատճառով դեռ չի կարողանում իրենց ուզած համարձակ քայլերն անել։ «Մենք էլ Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելու համար հատուկ ներկայացուցիչներ ենք նշանակել: Ասացինք՝ Վիեննան ու Մոսկվան մի կողմ թողնենք, Հայաստանում հանդիպենք, որոշ ժեստեր արեցինք՝ մեր օդային տարածքը բացեցինք, ուղիղ չվերթերը սկսվեցին, օդային փոխադրումները, առևտուրը սկսվում է: Արդյունքում մենք որոշակի քայլեր արել ենք, բայց Հայաստանն իր վրա եղած ճնշումների պատճառով դեռ չի կարողանում մեր ուզած համարձակ քայլերն անել»,-ասել է նա, գրում է Ermenihaber-ը։ Թուրքիայի արտգործնախարարը մեղադրել է ԱՄՆ-ի հայկական սփյուռքի որոշակի շրջանակներին, որոնք իր կարծիքով դեմ են Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորմանը: Չավուշօղլուն նաև հերթական անգամ նշել է, որ 44-օրյա պատերազմից հետո Կովկասում խաղաղության ու կայունության համար մթնոլորտ է ստեղծվել՝ պնդելով, որ տևական խաղաղության համար Հայաստանն ու Ադրբեջանը պետք է ստորագրեն հատկապես Ադրբեջանի առաջարկած համապարփակ խաղաղության պայմանագիրը: Չավուշօղլուն ակնարկել է նաև «Զանգեզուրի միջանցքի» մասին՝ ասելով. «Այժմ արդեն Հյուսիսային միջանցքը դադարել է արևելք-արևմուտք առևտրի մեջ այլընտրանքային միջանցք լինելուց: Այժմ պետք է քննարկել Միջին միջանցքը՝ Ադրբեջան, Թուրքիա, Վրաստան, եթե Հայաստանն էլ այս նախագծերն իրականացնի, ինքն էլ կընդգրկվի դրանում»: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ՄԱԿ-ի ԳԱ 77 նստաշրջանին միջազգային գլխավոր ամբիոնից խոսել էր Հայաստանի մասին։ Նա հայտարարել էր,, որ թեև վերջին օրերի բախումները ստվեր են նետել ստեղծված դրական մթնոլորտի վրա, ինքը դեռ հավատում է, որ «Հայաստանի և Ադրբեջանի միջև համապարփակ խաղաղության պայմանագրի շուտափույթ ստորագրումը հնարավոր է»: Ուշագրավ
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը Ամենաընթերցվողը բաժնում | ԻՆԳՈ-ն ապահովագրել է Career Сity Fest 2K24-ը և ներկայանում է շուկայում առաջին՝ միջոցառումների ապահովագրման պրոդուկտով Ապահովագրության պայմաններն ընտրվում են՝ հաշվի առնելով յուրաքանչյուր իրադարձության առանձնահատկությունները Ակբա բանկ․ ՀՀ-ում առաջին անգամ թողարկվում են UnionPay International-ի քարտեր Ակբա բանկը քարտերը տրամադրում է ռեզիդենտ և ոչ ռեզիդենտ ֆիզիկական և իրավաբանական անձանց Վարչապետ․ ՀԱՊԿ-ն ուզում էր ՀՀ գալ ոչ թե որպես դաշնակից, այլ` խաղաղապահ Նա հավելել է, որ դա էր ՀԱՊԿ-ի հետ հայկական կողմի ամենամեծ խնդիրը Փաշինյան. Ցեղասպանության զոհերի ցուցակագրման օրակարգ իշխանության օրակարգում երբեք չի եղել Նա նշել է, որ այդ մասին ավելի վաղ էլ է հայտարարվել |