Գերմանիայում կհարգեն Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը14 ապրիլի 2009 - 15:35 AMT PanARMENIAN.Net - Ապրիլի 24-ին Մայնի Ֆրանկֆուրտի Սբ. Պետրոսի եկեղեցում Հայ առաքելական եկեղեցու Գերմանիայի թեմի առաջնորդարանի եւ Գերմանիայի Հայերի կենտրոնական խորհրդի «Ապրիլի 24» խմբի աջակցությամբ կանցնի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը: Երկու զեկույց կներկայացվի` դոկտոր-պրոֆեսոր Օտտ Լուհտերհանդտի «Ցեղասպանությունն ու ժողովրդի իրավունքները` մտորումներ 20-րդ հարաբերությունների պատմության վերաբերյալ» ու Վոլֆգանգ Գուստի «Ցեղասպանություն 1915-16` կկարողանա՞ր Գերմանիան փրկել հայերին» դասախոսությունները: Միջոցառումը կբացի «Կռունկ» երգի կատարումը, որից հետո Գերմանիայի Հայերի կենտրոնական խորհրդի նախագահ Շավարշ Հովասափյանը հանդես կգա բացման խոսքով: Երաժշտական մասում կհնչեն մի քանի հայկական երգեր: Հիշատակի խոսք կասի եւ կաղոթի եպիսկոպոս Գարեգին Բեքջյանը: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |