ԱՄՆ դեսպանություն․ Զորակցում ենք զոհվածների, վիրավորների ընտանիքներին

ԱՄՆ դեսպանություն․ Զորակցում ենք զոհվածների, վիրավորների ընտանիքներին

PanARMENIAN.Net - Երևանում ԱՄՆ դեսպանությունը զորակցություն է հայտնել 44-օրյա պատերազմում զոհվածների և վիրավորների ընտանիքներին։ Այդ մասին ասվում է դեսպանության ֆեյսբուքյան էջում։

«Սեպտեմբերի 27-ին հիշում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության զոհերին և ցավակցում ու զորակցում ենք զոհվածների, վիրավորների ընտանիքներին։

Միացյալ Նահանգները հանձնառու է Հարավային Կովկասի տարածաշրջանում խաղաղություն հաստատելու գործին», - ասվում է գրառման մեջ։

Սեպտեմբերի 27-ին լրանում է Արցախի Հանրապետության դեմ Ադրբեջանի կողմից ագրեսիայի՝ 44-օրյա պատերազմի սանձազերծման երկրորդ տարելիցը։ Սեպտեմբերի 27-ին սկսված և 44 օր տևած պատերազմն ուղեկցվել է Ադրբեջանի կողմից միջազգային մարդասիրական և մարդու իրավունքների լայնածավալ խախտումներով, պատերազմական հանցագործություններով և զանգվածային այլ ոճրագործություններով։

 Ուշագրավ
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
Հաջորդ հումանիտար բեռը նախատեսվում է տրամադրել Խարկովի հիվանդանոցներից մեկին
---