Արցախում լռության րոպե էր․ Յուրաքանչյուրն իր գտնվելու վայրում հոտնկայս էր![]() 27 սեպտեմբերի 2022 - 17:18 AMT PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 27-ին ժամը 11-ին Արցախի Հանրապետության ամբողջ տարածքում լռության րոպե էր: Յուրաքանչյուրն իր գտնվելու վայրում այդ րոպեին հոտնկայս էր, լուռ, գլուխը խոնարհած։ Անգամ Ստեփանակերտի Սուրբ Հակոբ եկեղեցու հրապարակում, որտեղ հավաքվել են օրվա խորհրդին նվիրված երթի հազարավոր մասնակիցները, լռության րոպեին շշուկ անգամ չէր լսվում, հայտնում է ArtsakhTVnews-ը։ Կանգնել էր նաև երթևեկությունը։
Ստեփանակերտի Սուրբ Հակոբ եկեղեցու բակից հազարավոր քաղաքացիների մասնակցությամբ տեղի է ունեցել նաև Խաչերթ՝ ի հիշատակ հանուն հայրենիքի պաշտպանության նահատակվածների: Սեպտեմբերի 27-ին լրանում է Արցախի Հանրապետության դեմ Ադրբեջանի հայտարարած պատերազմի մեկնարկի երկրորդ տարելիցը։ Սեպտեմբերի 27-ին սկսված և 44 օր տևած պատերազմն ուղեկցվել է Ադրբեջանի կողմից միջազգային մարդասիրական և մարդու իրավունքների լայնածավալ խախտումներով, պատերազմական հանցագործություններով և զանգվածային այլ ոճրագործություններով։ ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |