ԱՄՆ-ում հանդիպել են Արմեն Գրիգորյանն ու Հիքմեթ Հաջիևը

ԱՄՆ-ում հանդիպել են Արմեն Գրիգորյանն ու Հիքմեթ Հաջիևը

PanARMENIAN.Net - ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն ու Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը հանդիպել են ԱՄՆ-ում։ Նրանց հյուրընկալել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեք Սալիվանը։ Նա այդ մասին տեղեկացրել է Twitter–ի իր միկրոբլոգում։

«Հյուրընկալել եմ Հիքմեթ Հաջիևին ու Արմեն Գրիգորյանին` ուղիղ և կառուցողական բանակցությունների համար։ Մենք քննարկել ենք հետագա բռնությունների կանխարգելման և կարճաժամկետ ու նպատակային բանակցությունների անցկացման կարևորությունը։ Մենք նաև կայուն և տևական խաղաղության հաստատմանն ուղղված կոնկրետ քայլեր ենք նախանշել»,– ասվում է գրառման մեջ։

Գրիգորյանը, որը Վաշինգտոնում է աշխատանքային այցով, ամերիկացի ներկա և նախկին պաշտոնյաների, դեսպանների, Քարնեգի հիմնադրամի և այլ վերլուծական կենտրոնների անդամների հետ հանդիպումներում ներկայացրել է ՀՀ դեմ Ադրբեջանի վերջին լայնածավալ ագրեսիան և դրա հետևանքները։ ‌

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---