Մակրոնն Ալիևի հետ զրույցում հիշեցրել է ՀՀ տարածքային ամբողջականությունը հարգելու իր պահանջի մասին28 սեպտեմբերի 2022 - 11:23 AMT PanARMENIAN.Net - Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հեռախոսազրույցում, որը տեղի է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ սեպտեմբերի 27-ին Ելիսեյան պալատում հանդիպումից հետո, հիշեցրել է ՀՀ տարածքային ամբողջականությունը հարգելու իր պահանջի մասին։ Նա կրկնել է իր հորդորն Ադրբեջանի նախագահին՝ պահպանել հրադադարի ռեժիմն ու վերադառնալ ելման դիրքեր՝ նշելով, որ վերջին բախումների հետևանքով բազում զոհեր են եղել, հայտնում է Ելիսեյան պալատի մամուլի ծառայությունը։ Մակրոնը նաև ասել է Ալիևին, որ Փաշինյանը պատրաստ է շարունակել բանակցությունները բոլոր չլուծված հարցերի շուրջ, և որ Ֆրանսիան պատրաստ է իր ավանդն ունենալ այդ գործում։ Սեպտեմբերի 13-ին՝ ժամը 00:05-ից Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները Գորիսի, Կապանի, Ջերմուկի, Վարդենիսի, Սոթքի ուղղությամբ խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ, կիրառվել են նաև ԱԹՍ-ներ, հրետանի, ականանետեր՝ թիրախավորելով թե ռազմական, և թե քաղաքացիական ենթակառուցվածքները։ Սեպտեմբերի 14-ի երեկոյից հրադադար է հաստատվել, սակայն իրավիճակը շարունակում է մնալ ծայրահեղ լարված։ Սեպտեմբերի 19-ի դրությամբ հայկական կողմը 207 զոհ և անհետ կորած ունի, ինչպես նաև 20 գերի։ Այդ մասին հայտարարել է ՀՀ ԱԽ-ն։ Ուշագրավ
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը Ամենաընթերցվողը բաժնում | Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարը գործուղվել է Իտալիա Հանդիպումներ կլինեն տեղի պաշտոնատար անձանց, հայկական կառույցների հետ ՊՆ. Սուտ է, թե Տավուշի հատվածում Ադրբեջանը կրակել է հայկական դիրքերի ուղղությամբ Նախարարությունը հորդորում է հետևել գերատեսչության պաշտոնական հաղորդագրություններին ԱՄՆ–ն պատժամիջոցներ է սահմանել որոշ թուրքական և ադրբեջանական ընկերությունների դեմ՝ ՌԴ–ին աջակցելու համար Պատժամիջոցներն առնչվում են այն ընկերություններին և ֆիզիկական անձանց, որոնք օգնում են Մոսկվային ռազմական բաղադրիչներ ստանալ Էրդողան․ Թուրքիան որոշել է խզել առևտրային կապերն Իսրայելի հետ Առևտրաշրջանառությունը երկրների միջև հասնում է 9․5 մլրդ դոլարի |