Մալականի այգու մոտ զինամթերքով պարկ են գտել29 սեպտեմբերի 2022 - 13:39 AMT PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 29-ին արտակարգ դեպք է եղել Երևանում։ Ժամը 01։10-ի սահմաններում ոստիկանության Արաբկիրի բաժին ահազանգ է ստացվել, որ Մալականի այգում՝ «Արաբկիր» զբոսայգուց դեպի եկեղեցի տանող ճանապարհահատվածում տեղադրված աղբարկղի մոտ կասկածելի պարկ կա, հայտնում է Shamshyan.com-ը։ Ըստ աղբյուրի՝ դեպքի վայր մեկնած ինժեներական ջոկատի ծառայողները տեղում բացել են պարկը և հայտնաբերել ՌՊԳ նռնականետի 3 ուսումնական ական, 1 հատ 400 գ տրատիլ, 2 հատ «Ֆ-1» տեսակի նռնակ՝ առանց պայթուցիչի, 3 դետոնատոր և 144 հատ տարբեր տրամաչափի փամփուշտ։ Սակրավորները հայտնաբերվածը տեղափոխել են անվտանգ վայր և հանձնել ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողներին։ Դեպքի փաստով նյութեր են նախապատրաստվում։ Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից տարիներ շարունակ կաշառք ստանալու համար Նույն գործով անցնում է նաև կոնգրեսականի կինը ՄԻՊ․ Անթույլատրելի է աուտիզմով մարդկանց ծաղրելու տեսարան պարունակող տեսանյութի տարածումը Պաշտպանն օգտատերերին հորդորել է հեռացնել վերոնշյալ տեսանյութը և բացառել դրա տարածումը ՀՀ և Մալթայի ԱԳ նախարարները քննարկել են ԵԱՀԿ գործունեությանն ու Ադրբեջանի հետ կարգավորման զարգացումները Հայաստանի և Մալթայի ԱԳ նախարարներն անդրադարձել են տարածաշրջանային հարցերի Eurowings–ը Բեռլին-Երևան ուղղությամբ թռիչքներ է սկսել Չվերթերը կիրականացվեն շաբաթական մեկ չվերթ |