Վարչապետ․ Եթե մարդը 75,000-ով է աշխատում կամ աշխատանք չունի, նշանակում է՝ պատշաճ կրթություն չի ստացել29 սեպտեմբերի 2022 - 14:12 AMT PanARMENIAN.Net - 2023-ի հունվարի 1-ից նվազագույն աշխատավարձը կբարձրանա 7000 դրամով և 68,000 դրամի փոխարեն կկազմի 75,000 դրամ։ Գործադիրը հաստատել է որոշումը։ Ըստ այդմ, ժամային տարիֆային դրույքի նոր նվազագույն չափեր կսահմանվեն նաև գործավարձով կամ ժամավճարով վարձատրվող աշխատողների համար: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, կարևորելով կրթության նշանակությունը, ասել է, որ եթե մարդն ամսական 75,000 դրամով է աշխատում կամ աշխատանք չունի, նշանակում է՝ պատշաճ կրթություն չի ստացել։ Նա հավելել է, որ խոսքը ոչ միայն բարձրագույն կրթության մասին է։ Նվազագույն աշխատավարձերի բարձրացման մասին վարչապետը հայտարարել էր հունիսին, երբ հաստատվեց կենսաթոշակների ու նպաստների ավելացման որոշումը։ Սեպտեմբերի 1-ից կենսաթոշակներն ու հաշմանդամության նպաստները բարձրացրել են 3000 դրամով։ Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | Մայիսի 8–ին Պուտին–Փաշինյան երկկողմ հանդիպում կլինի՝ «քննարկելու շատ հարցեր են կուտակվել» Կրեմլում ակնկալում են, որ բոլոր հարցերն «անկեղծորեն կքննարկվեն առաջնորդների միջև» ՀՀ-ն և Հունգարիան դեսպանություններ կբացեն, մայրաքաղաքների միջև ուղիղ չվերթ կգործի Չվերթը կգործարկվի արդեն հուլիսին Ադրբեջանի հետ սահմանին արդեն սահմանային 40 սյուն է դրվել Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են Վարչապետի աշխատակազմում անհեթեթ են անվանել Բագրատ սրբազանի՝ ՔՊ բարձրաստիճան անդամների` իրենց միանալու հայտարարությունը «Անհեթեթ է անդրադառնալ նման հարցադրմանը»,–ասել են աշխատակազմից |