Չալաբյան․ Հնդկաստանի հետ գործարքը դիվերսիֆիկացնում է ՀՀ զենքի մատակարարումների աշխարհագրությունը29 սեպտեմբերի 2022 - 15:04 AMT PanARMENIAN.Net - «Արար» հիմնադրամի համահիմնադիր, «Համախմբում» շարժման խորհրդի անդամ Ավետիք Չալաբյանը, անդրադառնալով հնդկական մամուլի հրապարակումներին, ըստ որոնց ՀՀ-ն զենք է և զինամթերք է գնել Հնդկաստանինց, նշել է, որ այս գործարքը կարևոր է և դիվերսիֆիկացնում է Հայաստան զենքի մատակարարումների աշխարհագրությունը։ Այդ մասին նա գրել է ֆեյսնբուքյան իր էջում։ «Հնդկական մամուլի տվյալներով, Հնդկաստանի կառավարությունը պատրաստվում է առաջիկա ամիսներին մոտ 250 մլն դոլարի սպառազինություն մատակարարել Հայաստանին, որի ամենակարևոր մասը համազարկային կրակի Pinaka կայաններն են, և դրանց հրթիռները։ Ճշգրիտ թվի մասին չի խոսվում, բայց ենթադրաբար, խոսքը կարող է գնալ 18 այդպիսի կայանի (մեկ հրթիռա-հրետանային գնդի համարժեք) և նրանց օժանդակ սարքավորման մասին։ Այս կայանները կրակում են 214 մմ կալիբրի հրթիռներ, ունեն 45-60 կմ կրակային հեռավորություն, 12 հրթիռ մեկ համազարկում, և իրենց տեխնիկական տվյալներով, համապատասխանում են ռուսական «Ուրագան» համակարգին, իսկ որոշ բնութագրերով գերազանցում են նրանց։ Կայաններն արդեն փորձարկված են լեռնային մարտական գործողությունների պայմաններում, և իրենց բավական լավ են դրսևորել։ Նախկինում Հայաստանն արդեն Հնդկաստանից գնել էր նաև հակահրետանային տեղորոշման Swathi արդիական ռադարային համակարգեր, նրանք կարող են օգտագործվել այս համազարկային կայանների հետ համակցության մեջ, և բարձրացնել նրանց խոցման արդյունավետությունը։ Այս գործարքը ոչ միայն կարևոր է հայկական բանակի խիստ տուժած սպառազինությունը համալրելու համար, այլև դիվերսիֆիկացնում է Հայաստան զենքի մատակարարումների աշխարհագրությունը, և կարևոր քայլ է՝ ի դեմս Հնդկաստանի նոր ռազմավարական դաշնակից ձեռք բերելու ուղղությամբ»,- ասվում է գրառման մեջ։ Չալաբյանը, ողջունելով բանակը սպառազինելու այս «կարևոր, թեև փաստացի խիստ ուշացած քայլը», ակնկալում է բանակի ղեկավարությունից՝ արդյունավետ օգտագործել այս և նախկինում գնած համարժեք արդիական սպառազինությունը («Սմերչ», «Իսկանդեր», «ՍՈւ-30»), և «մոտ ժամանակներում արդեն կոշտ հակահարված տալ Հայաստանի տարածք ներխուժած թշնամական հրոսակներին»։ Հնդկական The Economic Times-ը գրել է, որ Հայաստանը հրթիռներ, ռեակտիվ արկեր և զինամթերք կգնի Հնդկաստանից, զենքի արտահանման խոշոր պայմանագիր է կնքվել։ Նշվում է` թեև մատակարարումների արժեքը չի հրապարակվում, ենթադրվում է, որ առաջիկա ամիսներին ՀՀ կարտահանվի մոտ 240 մլն դոլարի զենք և զինամթերք։ Ուշագրավ Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Ամենաընթերցվողը բաժնում | Մարուքյան․ Տավուշի ժողովրդի անկեղծ բողոքն օտար միջամտությանը վերագրելն ուղղակի խայտառակություն է «Գործակալների մի խումբ եթերից եթեր է վազում ու պիտակավորում անկեղծ պայքարող մարդկանց ու հոգևորականներին»,–նշել է նա Վրաստանի խորհրդարանն ընդունել է «օտարերկրյա գործակալների մասին» օրենքը․ Զուրաբիշվիլին ասել է՝ վետո կդնի Վրաստանը պետք է կատարի ընտրություններում՝ Եվրոպա կամ Ռուսաստան», - ընդգծել է Զուրաբիշվիլին Team-ը՝ Թումոյի գլխավոր տեխնոլոգիական գործընկերը ՀՀ-ում Ընկերությունը 50% զեղչով ինտերնետ կտրամադրի Հայաստանում գործող և հետագայում բացվող Թումո կենտրոններին Օհանյան․ Անհապաղ պետք է բեկում մտցնել սահմանազատման այս գործընթացի մեջ Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով |