Դեսպանները Սոթք են այցելել29 սեպտեմբերի 2022 - 17:46 AMT PanARMENIAN.Net - Հայաստանում հավատարմագրված դիվանագիտները, միջազգային կառույցների ներկայացուցիչներն այսօր այցելել են Գեղարքունիքի մարզի Սոթք բնակավայր` ծանոթանալու Ադրբեջանի ԶՈւ–ի կողմից ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ իրականացված ագրեսիայի հետևանքներին։ Դեսպաններին ուղեկցող ՀՀ տարածքային կառավարման ու ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն ասել է, որ միայն Սոթքում 148 տուն է վնասվել։ Դրանցից մի քանիսի ավերակներն այսօր արտասահմանցի դիվանագետները հնարավորություն են ունեցել անձամբ տեսնելու, գրում է Sputnik Արմենիան։ «Կարծում եմ` շրջայցից հետո դուք ինքներդ կհամոզվեք, որ մեր քաղաքացիական ենթակառուցվածքներն ու քաղաքացիական բնակչությունը հստակ թիրախավորվել են»,– ասել է Սանոսյանը։ Սոթք այցելած միջազգային դիվանագետների թվում են ՀՀ-ում ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինը, Նիդերլանդների թագավորության դեսպան Նիկոլաս Յակոբ Սխերմերսը, ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը, ԱՄՆ փոխդեսպանը, ՄԱԿ-ի մշտական համակարգողի ժամանակավոր պաշտոնակատարը և այլք: Պատվիրակությանը, ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանից բացի, ուղեկցել են Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը, ԶՈւ ԳՇ պետի տեղակալ, գեներալ-մայոր Առաքել Մարտիկյանը։ Սեպտեմբերի 13-ին՝ ժամը 00:05-ից Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները Գորիսի, Կապանի, Ջերմուկի, Վարդենիսի, Սոթքի ուղղությամբ խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ, կիրառվել են նաև ԱԹՍ-ներ, հրետանի, ականանետեր՝ թիրախավորելով թե ռազմական, և թե քաղաքացիական ենթակառուցվածքները։ Սեպտեմբերի 14-ի երեկոյից հրադադար է հաստատվել, սակայն իրավիճակը շարունակում է մնալ ծայրահեղ լարված։ Սեպտեմբերի 19-ի դրությամբ հայկական կողմը 207 զոհ և անհետ կորած ունի, ինչպես նաև 20 գերի։ Այդ մասին հայտարարել է ՀՀ ԱԽ-ն։ Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | Մայիսի 8–ին Պուտին–Փաշինյան երկկողմ հանդիպում կլինի՝ «քննարկելու շատ հարցեր են կուտակվել» Կրեմլում ակնկալում են, որ բոլոր հարցերն «անկեղծորեն կքննարկվեն առաջնորդների միջև» ՀՀ-ն և Հունգարիան դեսպանություններ կբացեն, մայրաքաղաքների միջև ուղիղ չվերթ կգործի Չվերթը կգործարկվի արդեն հուլիսին Ադրբեջանի հետ սահմանին արդեն սահմանային 40 սյուն է դրվել Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են Վարչապետի աշխատակազմում անհեթեթ են անվանել Բագրատ սրբազանի՝ ՔՊ բարձրաստիճան անդամների` իրենց միանալու հայտարարությունը «Անհեթեթ է անդրադառնալ նման հարցադրմանը»,–ասել են աշխատակազմից |