«Փակ շուկայի» դիմացի ստորգետնյա անցումի հիմնանորոգումը կավարտվի տարեվերջին30 սեպտեմբերի 2022 - 14:00 AMT PanARMENIAN.Net - «Փակ շուկայի» դիմացի ստորգետնյա հետիոտնային անցումի հիմնանորոգումը նախատեսվում է ավարտել մինչև դեկտեմբերի 25-ը: Տարածքից առաջնահերթ հեռացվում են տարիներ շարունակ կուտակված աղբը, մաշված ու կոտրված սալիկները: «Նպատակ ունեինք մի փոքր խորացնել տարածքը, սակայն, քանի որ շատ ամուր ցանցային հիմք ունի, փորձել ենք հնարավորինս չդիպչել ճարտարապետությանը: Աշխատանքները մոտավորապես 50 մլն դրամի շրջանակում է լինելու: Աստիճանների վրա ունենալու ենք ծածկ: Ջրահեռացումն ենք պոմպերով կազմակերպելու: Գլխավոր նպատակը քաղաքի կենտրոնին համահունչ դարձնելն է»,-ասել է Երևանի քաղաքապետարանի շինարարության և բարեկարգման վարչության պետի ժ/պ Խորեն Գրիգորյանը: Բազալտե և տրավերտինե սալիկները փոխարինվելու են նույն նյութերից նոր սալիկներով: Տարածքն ամբողջությամբ կլուսավորվի, սյուների եզրերով կտեղադրվեն նստարաններ։ Անցումը հետիոտների համար կդառնա մաքուր և հարմարավետ: «Անցումը կունենա կախովի առաստաղ, լեդ լուսավորություն, կտեղադրվեն մետաղական բազրիքներ: Միակ խնդիրը, որն առայժմ չենք կարող լուծել, թեքահարթակի ապահովումն է, ինչը պայմանավորված է գետնանցման բարձրությամբ»,-նշում է շինարարը: Հաջորդը, որի տեխառաջադրանքն է այս պահին մշակվում, Պարոնյան-Գրիգոր Լուսավորիչ փողոցների ստորգետնյա հետիոտնային անցումն է»,-ասել է Գրիգորյանը: Քաղաքացիների անվտանգության, հարմարավետության ապահովման համար գետնանցումները հերթով կնորոգվեն: Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից տարիներ շարունակ կաշառք ստանալու համար Նույն գործով անցնում է նաև կոնգրեսականի կինը ՄԻՊ․ Անթույլատրելի է աուտիզմով մարդկանց ծաղրելու տեսարան պարունակող տեսանյութի տարածումը Պաշտպանն օգտատերերին հորդորել է հեռացնել վերոնշյալ տեսանյութը և բացառել դրա տարածումը ՀՀ և Մալթայի ԱԳ նախարարները քննարկել են ԵԱՀԿ գործունեությանն ու Ադրբեջանի հետ կարգավորման զարգացումները Հայաստանի և Մալթայի ԱԳ նախարարներն անդրադարձել են տարածաշրջանային հարցերի Eurowings–ը Բեռլին-Երևան ուղղությամբ թռիչքներ է սկսել Չվերթերը կիրականացվեն շաբաթական մեկ չվերթ |