Պուտին․ Ինքնորոշման իրավունքն ամրագրված է ՄԱԿ կանոնադրությամբ30 սեպտեմբերի 2022 - 17:20 AMT PanARMENIAN.Net - ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հիշեցրել է, որ ինքնորոշման իրավունքն ամրագրված է ՄԱԿ կանոնադրության մեջ։ Այդ մասին նա ասել է Կրեմլում ունեցած իր ելույթում, որը նվիրված էր Դոնեցկի և Լուգանսկի ժողովրդական հանրապետությունների, ինչպես նաև Խերսոնի և Զապարոժյեի շրջանների՝ ՌԴ կազմի մեջ մտնելուն։ «ՌԴ կազմի մեջ 4 նոր տարածաշրջանի մուտքը դա նրանց իրավահավասարության և ինքնորոշման իրավունքն է, որն ամրագրված է ՄԱԿ կանոնադրությամբ։ Կրկնում եմ, դա մարդկանց անքակտելի իրավունքն է»,- ասել է Պուտինը, գրում է ՌԻԱ Նովոստին։ Նա նաև ասել է, որ Դոնեցկի, Լուգանսկի, Խերսոնի և Զապարոժյեի բնակիչները դառնում են ՌԴ քաղաքացի՝ ընդմիշտ։ Միևնույն ժամանակ, Պուտինը նշել է, որ ՌԴ-ն պատրաստ է բանակցել Ուկրաինայի հետ։ Դոնեցկի և Լուգանսկի ժողովրդական հանրապետությունների, ինչպես նաև Խերսոնի և Զապորոժյեի շրջանների՝ ՌԴ կազմի մեջ մտնելու հանրաքվեներն անցել են սեպտեմբերի 23-27-ը։ Photo. Ria Novosti Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | ԱՄՆ փոխնախագահ․ Երբեք չենք մոռանա Հայոց ցեղասպանությունը Նա նշել է, որ 1․5 մլն հայ ենթարկվել է բռնագաղթի, սպանվել է և մահվան երթի զոհ դարձել Նախագիծ․ Ոստիկանությունը 24-ժամյա հասանելիություն կունենա հանրային տարածքների տեսահսկման համակարգերին Տնտեսվարող սուբյեկտները կպարտավորվեն ունենալ անընդմեջ և բարձր որակի տեսագրություն իրականացնող տեսահսկման համակարգեր Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է սահմանային 20 սյուն Նշվում է, որ սյուները տեղադրվել են կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում Ատալ․ Ֆրանսիան վերահաստատում է իր աջակցությունը ՀՀ-ին Վարչապետը ելույթ է ունեցել Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ անցկացված հիշատակի միջոցառմանը |