ՀԱԿ իր բանկային հաշվեհամարն է բացել նախընտրական քարոզարշավի համար միջոցներ հավաքելու նպատակով

PanARMENIAN.Net - Երեւանի Ավագանու խորհրդի ու քաղաքապետի 2009թ. մայիսի 31-ին կայանալիք ընտրություններին նախընտրական քարոզչություն իրականացնելու նպատակով «Հայ ազգային կոնգրես» դաշինքն իր հաշվեհամարն է բացել ՀՀ Կենտրոնական Բանկում: Ինչպես ասվում է ՀԱԿ հայտարարության մեջ, այդ հաշվեհամարին մուծումներ կարող են կատարել ինչպես իրավաբանական, այնպես էլ մասնավոր անձինք:
 Ուշագրավ
---