Հայաստան-Իրան երկաթուղու շինարարությունը մեծ ձեռքբերում է Հայաստանի համար14 ապրիլի 2009 - 18:10 AMT PanARMENIAN.Net - Հայաստան-Իրան երկաթուղու կառուցումն ամենախոշոր նախագիծն է, որը Հայաստանը երբեւէ իրագործել է Իրանի հետ համատեղ: Այդ մասին Երեւանում կայացած մամլո ասուլիսին հայտնել է իրանագետ, ԵՊՀ իրանագիտության ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Գառնիկ Ասատրյանը: «Իրան-Հայաստան երկաթուղու կառուցումը վաղուց պետք է իրականացված լիներ: Դա շատ լուրջ նախագիծ է, որը թույլ կտա վերականգնել «Մեծ Մետաքսե ճանապարհը» եւ Հայաստանին կօգնի դուրս գալու մեկուսացումից»,- նկատել է Ասատրյանը: Իրանագետի խոսքով, երկաթուղու շինարարությունը աշխարհագրական տեսակետից հեշտ խնդիր չէ, սակայն նրա իրագործումը հնարավոր է մոտակա տարիների ընթացքում: «Այդ երկաթուղու կառուցման մասին պայմանավորվածությունը մեծ ձեռքբերում է Հայաստանի համար, եւ Հայաստանի ու Իրանի իշխանությունները պետք է հետեւողական լինեն դրա իրականացման գործում»,- ընդգծել է Գառնիկ Ասատրյանը:Ապրիլի 3-ին Երեւանում կայացել է Հայաստանի ու Իրանի միջեւ երկաթուղային ուղղակի հաղորդակցության շինարարության մասին փոխըմբռնման վերաբերյալ Հուշագրի նախագծի ստորագրումը: Երկաթուղային ճանապարհի երկարությունը կկազմի 470 կմ, որից 60 կմ կանցնի Իրանի, իսկ 410 կմ` Հայաստանի տարածքով: Իրան-Հայաստան երկաթուղին պատրաստ կլինի 5 տարի հետո: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Վրաստան այցելողների կյանքի և առողջության պարտադիր ապահովագրությունը կգործի 2026–ի հունվարի 1-ից Դեսպանությունը պարզաբանում է ստացել Վրաստանի ԱԳՆ–ից Փաստաբան․ Աշոտ Հարությունյանը սրբազանի հորդորով դադարեցրել է հացադուլն ու ջրադուլը Նա այժմ ոչ թե մյուս ձերբակալվածների նման գտնվում է ՁՎՊ–ում, այլ հիվանդանոցում Օդի ջերմաստիճանը հունիսի 1-ին կնվազի 2-4 աստիճանով Երևանում հունիսի 2-3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ ՌԴ մասնագետները երկաթուղու ջրալցված հատվածների մանրազնին հետազոտություն են իրականացնում Ներկայում իրականցվում է էլեկտրաենթակայանների չորացում, վերականգնվում է վնասված կայանների էլեկտրամատակարարումը |