Բադալյան եղբայրների նախաձեռնությամբ կվերականգնվի Թալինի Սբ Կաթողիկե եկեղեցին

Բադալյան եղբայրների նախաձեռնությամբ կվերականգնվի Թալինի Սբ Կաթողիկե եկեղեցին

PanARMENIAN.Net - Արագած լեռան հարավային փեշերին գտնվող՝ Թալին քաղաքի 7-րդ դարում կառուցված Սուրբ Կաթողիկե եկեղեցին համարվում է այդ ժամանակաշրջանի տարածաշրջանի ամենամեծ կրոնական համալիրներից մեկը:

Եկեղեցին կառուցվել է Կամսարականների իշխանական տոհմի կողմից և մեծ հետաքրքրություն է ներկայացնում հնագույն ճարտարապետության սիրահարների համար:

Դարերի ընթացքում բնական աղետները հսկայական վնաս են պատճառել ճարտարապետական հուշարձանին և այս պահին եկեղեցին գրեթե ավերված վիճակում է:

Բադալյան եղբայրները որոշում են կայացվել իրականացնել վաղեմի երազանքը՝ վերականգնել Թալինի Սուրբ Կաթողիկե եկեղեցին: Եկեղեցու վերականգման աշխատանքներն արդեն մեկնարկել են: Վերակառուցումից հետո նախատեսվում է եկեղեցին բերել նախնական տեսքի:

Նշվում է, որ նմանատիպ նախաձեռնությունների կյանքի կոչումն ուրույն դեր ունի Հայաստանի գործարար և մշակութային կյանքում, ինչպես նաև կօգնի զարգացնել Թալին քաղաքը, որպես զբոսաշրջային օրինակելի ուղղություն:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---