Թուրքիայի այժմյան կառավարությունը պատրաստ է դիվանագիտական հարաբերություններ հաստատել Հայաստանի հետ

PanARMENIAN.Net - Թուրքիայի այժմյան կառավարությունը բավականին գործնական է մտածում եւ պատրաստ է դիվանագիտական հարաբերություններ հաստատել Հայաստանի հետ: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցին հայտնել է Ժամանակակից Մերձավոր Արեւելքի ուսումնասիրման Սանկտ-Պետերբուրգյան կենտրոնի վերլուծաբան, պատմական գիտությունների թեկնածու Ալեքսանդր Սոտնիչենկոն: Նրա խոսքերով Հայաստանի եւ Թուրքիայի հարաբերությունները կարող են լինել այնպիսին, ինչպիսին Ռուսաստանի եւ Ճապոնիայի հարաբերություններն են: «Կան տարածքային հակասություններ, խաղաղության պայմանագիր մինչեւ հիմա կնքված չէ, սակայն գոյություն ունեն դիվանագիտական հարաբերություններ եւ առեւտրաշրջանառություն: Ես կարծում եմ, որ հարաբերությունների նման նմուշն ավելի ընդունելի է հայ-թուրքական հարաբերությունների համար»,- ասել է նա:



Ռուս փորձագետը նաեւ նշել է, որ Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ տարաձայնություններն ավելի շատ են, քան Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ: «Հայ-թուրքական պայմանագրի կնքումը շատ դուր կգա ԵՄ-ին, ուր ձգտում է ընդգրկվել Թուրքիան եւ ուր նրան երբեք չեն ընդունի: Բայց ավելի կարեւոր է, որ դա կամրապնդի ռուս-թուրքական հարաբերությունները, եւ մենք կկարողանանք արդեն խոսել Ռուսաստանի, Թուրքիայի եւ Հայաստանի միջեւ պայմանագրի մասին: Ճիշտ է, դա Բաքվին դուր չի գա, բայց, անկեղծ ասած, նրան ոչ ոք չի հարցնում: Էրդողանի կառավարությունը ճկուն է եւ մտածում է համաշխարհային քաղաքականության այսօրվա չափանիշներով, իսկ Բաքուն հենվում է ազգայնամոլների վրա»,- նշել է Սոտնիչենկոն:



Դրա հետ մեկտեղ նա համոզված է, որ Թուրքիան երբեք չի ընդունի Հայոց ցեղասպանությունը: «Այդ խնդիրը երկկողմանի բանակցություններում նույնիսկ չի քննարկվում: Հիմնական ուշադրությունը հատկացված է ղարաբաղյան հակամարտության լուծման վրա: Ավելին, ես կարծում եմ, որ Էրդողանի կողմից առաջարկված Կովկասյան կայունության պլատֆորմը հիմնական նպատակ է համարում տարածաշրջան «օտարների» մուտքն արգելելը, այսինքն` ԵՄ-ի եւ ԱՄՆ-ի: Ռուսաստանն ու Թուրքիան ուզում են ապացուցել, որ նրանք ի վիճակի են լուծել Կովկասի բոլոր խնդիրները»,- ընդգծել է Ալեքսանդր Սոտնիչենկոն:
 Ուշագրավ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
---