Մարուքյանը՝ Կլաարի գրառման մասին․ Թույլ չենք տալու հավասարեցնել պատերազմական հանցագործության զոհին և հանցագործին 3 հոկտեմբերի 2022 - 11:29 AMT PanARMENIAN.Net - Հատուկ հանձնարարություններով ՀՀ դեսպան Էդմոն Մարուքյանը, անդրադառնալով Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի նոր գրառմանը, թե «տեսանյութեր է ստացել Ադրբեջանի դեմ պատերազմական հանցագործությունների մասին», նշել է, որ թույլ չեն տալու հավասարության նշան դնել պատերազմական հանցագործության զոհի և հանցագործի միջև: Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում։ Տոյվո Կլաարի երկրորդ գրառման մեջ ասվում է․ «Այսօր ինձ մի քանի տեսանյութ են ուղարկել որոնք հավանաբար, ցուցադրում են ադրբեջանցիների դեմ կատարված պատերազմական հանցագործությունները։ Այս դեպքում ևս հարկավոր է քննել և պատասխանատվության կանչել իրական հանցագործներին։ Հակամարտությունը խորը վերքեր է թողել երկու կողմի մոտ և դրանք ամոքելու համար ևս պատասխանատվություն է պետք»։ «Պարզ է չէ՞, թե ինչ է կատարվում: Երբ Ադրբեջանի կողմից իրականացված պատերազմական հանցագործությունների անհերքելի ապացույց է հայտնվում, դրա դեմն առնելու համար Ադրբեջանն արագ ներկայացնում է իբր նախկինում` 2020թ. 44-օրյա պատերազմի ժամանակ հայկական կողմից իրականացված պատերզմական հանցագործություններ: Դրանից հետո շատ արագ զոհի և հանցագործի միջև դրվում է հավասարության նշան (իբր երկու կողմերն էլ նույնն են արել): Ավելին, փորձել լայնամասշտաբ պատերազմի ժամանակ տեղի ունեցած որևէ դեպք համեմատել խաղաղության պայմանագրի տեքստ քննարկելու ընթացքում իրականացված ակնհայտ պատերազմական հանցագործության հետ, ուղղակի ոչ մի տրամաբանության մեջ չի տեղավորվում: Վստահ եմ, որ հայկական ուժերը երբեք նման պատերազմական հանցագործություններ չեն կատարել, անգամ համեմատության եզր չի կարող լինել այն ամենի հետ, ինչ մենք տեսանք այս զազրելի տեսանյութում: Թույլ չենք տալու հավասարության նշան դնել պատերազմական հանցագործության զոհի և հանցագործի միջև»,-ասվում է գրառման մեջ։ Տոյվո Կլաարը, մեկնաբանելով ադրբեջանցիների կողմից հայ ռազմագերիների գնդակահարության վերաբերյալ համացանցում տարածված տեսանյութը, իր առաջի գրառման մեջ գրել է, թե տեղի ունեցածը ռազմական հանցագործություն է՝ առանց ագրեսորին մատնանշելու: «Եվս մեկ սարսափելի տեսանյութ, որտեղ իբր գնդակահարում են հայ ռազմագերիներին: Եթե այս տեսանյութի իսկությունը հաստատվի, ապա տեղի է ունեցել ռազմական հանցագործություն, որը պետք է քննել, իսկ մեղավորներին՝ պատժել», -գրել էր նա Twitter-ում: Ավելի ուշ նա մեկ այլ գրառում է արել՝ իբր հայերի կողմից ադրբեջանցիների հանդեպ ռազմական հանցագործությունների մասին։ Ուշագրավ Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Նա ասել է, որ բաց է հանդիպումների համար Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ Ամենաընթերցվողը բաժնում | ԶԼՄ. ՀՀ–ն դիտարկում է Իրանի Չաբահար նավահանգստում India Ports Global Ltd. & Ports օպերատորի հետ գործակցության տարբերակը Ստեղծվել է միջգերատեսչական աշխատանքային խումբ Idcoin. IDBank-ի հավատարմության համակարգի նոր գործիքը Մեկ idcoin-ը հավասար է մեկ դրամի ԳՇ պետն ու Ֆրանսիայի ցամաքային զորքերի հրամանատարը քննարկել են գործակցության զարգացումը Ձեռք են բերվել պայմանավորվածություններ Սոկուրովը մագիստրոսական դասընթաց կվարի Երևանի թատրոնի և կինոյի ինստիտուտում Բուհում արվեստանոց ունենալու առաջարկը նա ստացել է ռեկտորից |