Փաշինյանը՝ հայ գերիների գնդակահարության մասին․ Կօգտագործենք միջազգային բոլոր մեխանիզմները հետաքննության համար 3 հոկտեմբերի 2022 - 13:05 AMT PanARMENIAN.Net - ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով հայ գերիների գնդակահարության վերաբերյալ սոցցանցերում տարածված տեսանյութին, հայտարարել է, որ ՀՀ-ն կօգտագործի միջազգային բոլոր մեխանիզմները հետաքննություն ապահովելու համար։ Այդ մասին նա գրել է Twitter-ի իր միկրոբլոգում։ «Հայաստանը կօգտագործի միջազգային բոլոր մեխանիզմներն ադրբեջանցի զինծառայողների կողմից հայ ռազմագերիներին գնդակահարելու ռազմական հանցագործության հետաքննություն ապահովելու և մեղավորներին պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ: Բռնության այսպիսի ակտերը պետք է պատշաճ պատասխան ստանան՝ ագրեսորի համար հետևանքներով»,- ասվում է գրառման մեջ: Սոցցանցերում տեսանյութ է տարածվել ադրբեջանական ԶՈւ կողմից հայ գերիների գնդակահարության մասին։ ՄԻՊ համապատասխան վերլուծություններն ուղարկվել են Միջազգային մասնագիտացված կազմակերպություններին ու նաև այլ դերակատարներին։ Իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը նշել է, որ գրեթե վստահ են, որ վայրագությունը տեղի է ունեցել սեպտեմբերի 13-ի ադրբեջանական հերթական ագրեսիայի ժամանակ և որ գերիներից 7-8 անձի նույնականացում է իրականացվում։ Ուշագրավ Այլ մանրամասներ չեն ներկայացվում «Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Ամենաընթերցվողը բաժնում | Բագրատ սրբազանը՝ վարչապետի թեկնածու առաջադրվելու մասին․ Պաշտոնական որոշում չկա Նա նշել է, որ մյուս կիրակի է հանդիպելու Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի հետ Ճամփորդություն տելեկոմի անցյալով և ապագայով. Վերաբացվել է Կապի թանգարանը Թանգարանում առաջին շրջայցն անցկացրել է ընկերության գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը Մայիսի 18–ին մետրոն կաշխատի մինչև ժամը 01։00–ն Դա պայմանավորված է «Թանգարանների գիշեր» միջոցառումով Հաջիևն ու Սալիվանը քննարկել են ՀՀ-Ադրբեջան հարաբերությունների կարգավորումը Նրանք քննարկել են նաև երկկողմ հարաբերություններին առնչվող հարցեր |