Սուրեն Մանուկյան. Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության հերքման քաղաքականությունը կարող է նոր ցեղասպանության բերել14 ապրիլի 2009 - 19:04 AMT PanARMENIAN.Net - Այսօր Երեւանում կայացել է քննարկում «Ցեղասպանության միջազգային ընդունումը որպես կանխման միջոց» թեմայով: Քննարկումը կազմակերպել է «Արեգ» գիտա-մշակութային երիտասարդական ասոցիացիան ՄԱԿ-ի երեւանյան գրասենյակի հասարակական տեղեկատվական կենտրոնի աջակցությամբ: Ելույթով հանդես եկան Հայաստանի ԱԳՆ միջազգային կազմակերպությունների բաժնի ղեկավար Ձյունիկ Աղաջանյանը, Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի փոխտնօրեն Սուրեն Մանուկյանը եւ ՄԱԿ-ի հասարակական տեղեկատվական կենտրոնի պաշտոնական ներկայացուցիչ Արմինե Հալաջյանը:Հայաստանի ԱԳՆ միջազգային կազմակերպությունների բաժնի ղեկավար Ձյունիկ Աղաջանյանը նշեց, որ ցեղասպանությունը չի կարող կազմակերպվել 2-3 օրում, դա կազմակերպված գործընթաց է, որը հանգեցրեց ոչնչացման եւ արտաքսման: Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի փոխտնօրեն Սուրեն Մանուկյանը հայտարարեց, որ յուրաքանչյուր հայի համար ցեղասպանության հարցը գտնվում է ենթագիտակցական մակարդակում: «Կարեւոր է այն փաստը, որ ցեղասպանություն կատարած երկիրը, տվյալ դեպքում` Թուրքիան, շարունակում է ժխտման քաղաքականությունը եւ չի ընդունում իր մեղքը: Դա շատ վտանգավոր է, քանի որ կարող է հանգեցնել հայերի նկատմամբ նոր ցեղասպանությսն իրագործման»,-հայտարարել է նա: Մանուկյանը նաեւ ուշադրություն է հրավիրել Հայոց ցեղասպանության վերաբերյալ պատմական մի քանի փաստերի աղճատման վրա: Ուշագրավ «Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել Ամենաընթերցվողը բաժնում | Բագրատ սրբազան․ Բաքվի հետ բանակցությունները պետք է լինեն երաշխավորների առկայությամբ, լավագույն հարթակը ՄԽ–ն է «Մենք իրական բանակցությունների կողմնակից ենք, ոչ թե պարտադրանքների, ուժի սպառնալիքի»,–ասել է նա Բայդենը հայտարարել է Կիևին $225 մլն-ի ռազմական օգնություն հատկացնելու մասին Նա ներողություն է խնդրել տարեսկզբին Կոնգրեսում Կիևին ամերիկյան օգնության փաթեթի ընդունման ձգձգման համա Ֆրանսիացի ճարտարապետի Կասկադի ավարտուն տեսքի հայեցակարգային առաջարկը քննարկվել է քաղշին խորհրդում Ներկայացվել է նաև հայեցակարգի վերաբերյալ տեսանյութ ԵՄ-ն 3․5 մլն եվրո է փոխանցել ՀՀ-ին արդարադատության ոլորտի բարեփոխումների համար Նշվում է, որ փոփոխությունները կիրառելու համար անհրաժեշտ է հետագա համապարփակ և համակարգային քաղաքականություն |