Կանադայի ԱԳՆ-ն՝ հայ զինվորների գնդակահարության մասին․ Բռնության մեղավորները պետք է պատասխանատվության ենթարկվեն 4 հոկտեմբերի 2022 - 11:17 AMT PanARMENIAN.Net - Կանադայի արտաքին գործերի նախարար Մելանի ժոլին, անդրադառնալով սոցցանցերում տարածված հայ զինծառայողների գնդակահարության տեսանյութին, ասել է, որ մեղավորները պետք է պատասխանատվության ենթարկվեն։ Այդ մասին նա գրել է Twitter-ի իր միկրոբլոգում։ «Ադրբեջանցի զինծառայողների կողմից հայ ռազմագերիների գնդակահարության մասին հաղորդագրությունները խորը մտահոգություն են առաջացնում։ Նման բռնության մեղավորները պետք է պատասխանատվության ենթարկվեն և տարածաշրջանը պետք է վերադառնա կայունության վիճակին»,-ասվում է գրառման մեջ։ Սոցցանցերում տեսանյութ է տարածվել ադրբեջանական ԶՈւ կողմից հայ գերիների գնդակահարության մասին։ ՄԻՊ համապատասխան վերլուծություններն ուղարկվել են Միջազգային մասնագիտացված կազմակերպություններին ու նաև այլ դերակատարներին։ Իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը նշել է, որ գրեթե վստահ են, որ վայրագությունը տեղի է ունեցել սեպտեմբերի 13-ի ադրբեջանական հերթական ագրեսիայի ժամանակ և որ գերիներից 7-8 անձի նույնականացում է իրականացվում։ Ուշագրավ Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը | Բագրատ սրբազան․ Բաքվի հետ բանակցությունները պետք է լինեն երաշխավորների առկայությամբ, լավագույն հարթակը ՄԽ–ն է «Մենք իրական բանակցությունների կողմնակից ենք, ոչ թե պարտադրանքների, ուժի սպառնալիքի»,–ասել է նա Դեբեդ, Աղստև գետերի ավազաններում և Սևանի հարավային ափում ջրի ելքերի կմեծանան Սևանում տեղատարափ անձրև է Բայդենը հայտարարել է Կիևին $225 մլն-ի ռազմական օգնություն հատկացնելու մասին Նա ներողություն է խնդրել տարեսկզբին Կոնգրեսում Կիևին ամերիկյան օգնության փաթեթի ընդունման ձգձգման համա Ֆրանսիացի ճարտարապետի Կասկադի ավարտուն տեսքի հայեցակարգային առաջարկը քննարկվել է քաղշին խորհրդում Ներկայացվել է նաև հայեցակարգի վերաբերյալ տեսանյութ |