Բլինքենը Նինա Հաչիկյանին պաշտոնի է նշանակել Պետդեպում 4 հոկտեմբերի 2022 - 12:32 AMT PanARMENIAN.Net - Ամերիկահայ դիվանագետ և քաղաքական գործիչ Նինա Հաչիկյանը նշանակվել է ԱՄՆ Պետդեպարտամենտի առաջին հատուկ ներկայացվուցիչը ենթաազգային դիվանագիտության գծով։ Նշանակումը կատարել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը, ասվում է Պետդեպի կայքում։ Որպես հատուկ ներկայացուցիչ Հաչիկյանը կգլխավորի նաև վերջերս ստեղծված ենթաազգային դիվանագիտության բաժինը։ Նա կգլխավորի Պետդեպի ջանքերը՝ ուղղված տեղերում գործընկերների ներգրավմանը, կապերի ամրապնդմանն ԱՄՆ ներսում և արտերկրի տարբեր քաղաքների միջև, Պետդեպի կապերի հիմնարար ամրապդնմանը քաղաքների և համայնքների հետ։ Դեսպան Հաչիկյանը նաև կղեկավարի և կհամակարգի Պետդեպարտամենտի ենթաազգային քաղաքականության մշակումը։ Մինչ նշանակումը Հաչիկյանը Լոս Անջելեսի քաղաքապետի առաջին տեղակալն է եղել, ԱՄՆ Պաշտպանության նախարարության Քաղաքականության խորհրդի անդամ։ Հաչիկյանը եղել է ԱՄՆ դեսպան Հարավարևելյան Ասիայի ազգերի ասոցիացիայում, որտեղ նա ռազմավարական գործընկերության ու նախաձեռնությունների համար արժանացել է ԱՄՆ Պետքարտուղարության բարձրագույն պատվավոր մրցանակին: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | «Էջմիածին» դաշինքի ղեկավար Սևակ Խաչատրյանն ազատ է արձակվել նրա մոտ զենք-զինամթերք չի հայտնաբերվել ՀՀ նախագահն ԱՄՆ-ում հանդիպել է կուսակցությունների ներկայացուցիչների հետ Նա մանրամասներ է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացքող սահմանազատման գործընթացի վերաբերյալ Սամվել Բաբայան․ Նիկոլին սարքել եք անփոխարինելի, փողոցից ում էլ բռնեն՝ իրենից վատ վարչապետ չի լինի, թող հրաժարական տա Նա ասել է, որ պետք է գնալ նոր ընտրությունների Միրզոյանն ու Բայրամովը ողջունել են առաջընթացը սահմանազատման հարցում և պայմանավորվել շարունակել բանակցությունները Բանակցությունները կշարունակվեն բաց հարցերի շուրջ, որտեղ դեռ կան տարաձայնություններ |