Մայր Աթոռ․ Վեհափառն առանձին քննարկումներ կունենա նախագահների հետ

Մայր Աթոռ․ Վեհափառն առանձին քննարկումներ կունենա նախագահների հետ

PanARMENIAN.Net - Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդն առանձին քննարկումներ կունենա նախկին նախագահների հետ։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգի տնօրեն քահանա Եսայի Արթենյանը։

ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը հայտարարել է, թե իշխանությունների և ընդդիմության միջև Վեհափառ հայրապետի նախաձեռնած հարթակի անհրաժեշտությունը կարելի է սպառված համարել։

«Ամենայն Հայոց կաթողիկոսը գնահատում է ՀՀ և ԼՂՀ նախագահների պատրաստակամությունը՝ հայտնի հանդիպման ձևաչափով արծարծելու երկրի առջև ծառացած մարտահրավերները և դրանց հաղթահարման հնարավոր ուղիները։ Վեհափառ Հայրապետն առանձին քննարկումներ կունենա նախագահների հետ, որոնց արդյունքում կհստակեցվի այս ձևաչափով հանդիպումների շարունակությունը»,-ասվում է գրառման մեջ։

Տեր-Պետրոսյանն արձագանքել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանի «անձնական/ընտանեկան լրատվամիջոցի հրապարակմանը, որն, ըստ էության, մերժողական պատասխան է ընդդիմության և իշխանության միջև երկխոսություն սկսելու առաջարկին»: «Պետք է արձանագրել, որ իշխանությունների և ընդդիմության միջև Վեհափառ հայրապետի նախաձեռնած հարթակի անհրաժեշտությունը կարելի է սպառված համարել, ինչը, սակայն, ամենևին չի նսեմացնում Վեհափառի համառ ջանքերը, որոնք, սույն արձագանքի առիթը հանդիսացող հրապարակման փաստով, արդեն իսկ տվեցին իրենց արդյունքը: Ի դեպ, ՀՀ Առաջին նախագահը հարկ է համարում նաև ընդգծել, որ Վեհափառի նախաձեռնության շնորհիվ տեղի ունեցավ նշանակալից իրադարձություն. 1998 թվականից ի վեր՝ Հայաստանում կայացավ առաջին լուրջ քաղաքական բանավեճը»,-ասվում է գրառման մեջ:

 Ուշագրավ
«Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա
Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
---