Առաջարկ. 44-օրյայի քննիչ հանձնաժողովի գործունեությունը ևս 6 ամսով երկարաձգել![]() 4 հոկտեմբերի 2022 - 14:41 AMT PanARMENIAN.Net - ԱԺ-ում առաջարկվել է ևս 6 ամսով երկարաձգել 44-օրյա պատերազմի հանգամանքների ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի գործունեության ժամկետը։ Այդ մասին հայտնել է Քննիչ հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը: Նա նշել է, որ Պաշտպանության նախարարության կողմից ստացվել են մեծաքանակ փաստաթղթեր, որոնք ուսումնասիրման փուլում են: Նա ներկայացրել է նախորդ վեց ամսում հանձնաժողովի և փորձագետների իրականացրած աշխատանքը: Մարտ ամսին հանձնաժողովի կողմից մշակվել և քննարկումներից հետո մարտի 30-ին Պաշտպանության նախարարության կողմից ներկայացվել է 16 կետից բաղկացած առանցքային փաստաթղթերի ցանկը: Ըստ դրա՝ նախարարությունը մոտ 2 ամիս ձևավորել է պահանջվող փաստաթղթերի փաթեթի մի մասը և ներկայացրել հանձնաժողովի ուսումնասիրմանը: Այն ներառում է մոտ 3500 նմուշի տեքստային և գրաֆիկական փաստաթղթեր, ընդհանուր 10,000 էջից ավելի ծավալով, որը դեռ վերջնական չէ: Փաստաթղթի ուսումնասիրման ընթացքում բացահայտված նոր փաստերով և տեղեկություններով պայմանավորված՝ նախարարությունից և պետական այլ մարմիններից նոր փաստաթղթեր ու տվյալներ ստանալու անհրաժեշտություն է առաջացել: Քոչարյանը նշել է, որ փաստաթղթերի ուսումնասիրության հիման վրա հնարավոր կլինի կազմել հանձնաժողովի կողմից քննման ենթակա անձանց ցանկը և նրանց հրավիրելու ժամկետները: 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սանձազերծված ռազմական գործողությունների հանգամանքների ուսումնասիրման ԱԺ քննիչ հանձնաժողովը ստեղծվել է 2022-ի փետրվարին։ Հանձնաժողովը ստեղծվել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորների նախաձեռնությամբ։ ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |