Բաքվում ԱՄՆ դեսպանությունը կոչ է արել պատասխանատվության ենթարկել անզեն հայ ռազմագերիների գնդակահարության մեղավորներին 4 հոկտեմբերի 2022 - 17:58 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանում ԱՄՆ դեսպանությունը կոչ է արել պատասխանատվության ենթարկել անզեն հայ ռազմագերիների գնդակահարության մեղավորներին։ Այդ մասին ասվում է դեսպանատան ֆեյսբուքյան էջում։ «ԱՄՆ-ն խորապես մտահոգված է ադրբեջանցի զինծառայողների կողմից անզեն հայ ռազմագերիների գնդակահարության վերաբերյալ վերջին հաղորդագրություններով։ Մենք լիարժեք և անաչառ հետաքննության կոչ ենք անում։ Ցանկացած ոճրագործության մեղավորները պետք է պատասխանատվության ենթարկվեն»,-ասվում է գրառման մեջ։ Սոցցանցերում տեսանյութ է տարածվել ադրբեջանական ԶՈւ կողմից հայ գերիների գնդակահարության մասին։ ՄԻՊ համապատասխան վերլուծություններն ուղարկվել են Միջազգային մասնագիտացված կազմակերպություններին ու նաև այլ դերակատարներին։ Իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը նշել է, որ գրեթե վստահ են, որ վայրագությունը տեղի է ունեցել սեպտեմբերի 13-ի ադրբեջանական հերթական ագրեսիայի ժամանակ և որ գերիներից 7-8 անձի նույնականացում է իրականացվում։ Ուշագրավ
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը Ամենաընթերցվողը բաժնում | ՀՀ-ն և Հունգարիան դեսպանություններ կբացեն, մայրաքաղաքների միջև ուղիղ չվերթ կգործի Չվերթը կգործարկվի արդեն հուլիսին Առաջին դասարանցիների հայտագրումը կսկսվի հունիսի 10–ից Այն կիրականացվի 3 փուլով Ադրբեջանի հետ սահմանին արդեն սահմանային 40 սյուն է դրվել Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են Վարչապետի աշխատակազմում անհեթեթ են անվանել Բագրատ սրբազանի՝ ՔՊ բարձրաստիճան անդամների` իրենց միանալու հայտարարությունը «Անհեթեթ է անդրադառնալ նման հարցադրմանը»,–ասել են աշխատակազմից |