ԱԺ նախագահ․ Չեմ կարծում, որ Արցախ բառը կարող է լինել խաղաղության փաստաթղթի մեջ 4 հոկտեմբերի 2022 - 18:17 AMT PanARMENIAN.Net - ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը լրագրողների հետ ճեպազրույցում անդրադառնալով խաղաղության փաստաթղթին, ասել է, որ նման փաստաթուղթ գոյություն չունի, և չկա որևէ օրինակ, որի մասին կարող են խոսել։ Նա նաև ասել է` չի կարծում, որ Արցախ բառը կարող է լինել Հայաստան-Ադրբեջան հնարավոր կնքվելիք փաստաթղթի մեջ՝ շեշտելով, որ դա իր անձնական կարծիքն է։ Նա հավելել է, որ Արցախին վերաբերվող բոլոր հարցերը նախ և առաջ քննարկվում են Արցախի իշխանությունների հետ և որոշում կայացնելիս նախապատվությունը տրվում է Արցախի ընտրված իշխանությունների կարծիքին։ հայտնում է Արմենպրեսը։ «Միևնույն ժամանակ եկեք մի բան ֆիքսենք՝ Հայաստանի Հանրապետությունը երբևիցե տարածքային պահանջներ չի ունեցել իր հարևան երկրներից: Խոսքն էլ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի մասին է»,- ասել է Սիմոնյանը։ Այն հարցին, թե արդյոք հնարավոր է, որ խաղաղության պայմանագրով, ճանաչելով Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, Լեռնային Ղարաբաղը զրկվի ինքնորոշման իրավունքից՝ Սիմոնյանը պատասխանել է․ «Տեսեք, միմյանց տարածքային ամբողջականությունը ճանաչել ենք դեռ 1991 թվականին և նաև հետագայում ստորագրված փաստաթղթեր կան, որտեղ ճանաչել ենք միմյանց տարածքային ամբողջականությունը։ Կրկնում եմ, Հայաստանի Հանրապետությունը անկախությունից ի վեր երբևիցե տարածքային պահանջ չի ունեցել, խոսքը վերաբերել է Արցախի բնակչության ինքնորոշման իրավունքին։ Սրանք իրավունքների հարցեր են և, չեմ կարծում, որ ընդհանրապես Արցախ բառը կարող է լինել Հայաստան-Ադրբեջան հնարավոր կնքվելիք փաստաթղթի մեջ։ Դա իմ անձնական կարծիքն է»։ Այն հարցին, թե որը կլինի Հայաստանի իշխանության կարմիր գիծը, ԱԺ նախագահը պատասխանել է․ «Դե հիմա փաստաթուղթ չկա, ինչ-որ կարմիր գծերի մասին խոսե՞մ։ Միջազգային նորմերի հիման վրա պատրաստ ենք կնքել խաղաղության պայմանագիր»։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 1-ին Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում, անդրադառնալով ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների հոկտեմբերի 2-ին նախատեսված հանդիպմանը, ասել է, որ նրանք կսկսեն աշխատել խաղաղության պայմանագրի տեքստի վրա, իսկ ԼՂ հարցը կարող է և չընդգրկվել։ Ուշագրավ Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Ամենաընթերցվողը բաժնում | Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից տարիներ շարունակ կաշառք ստանալու համար Նույն գործով անցնում է նաև կոնգրեսականի կինը Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա |