Ադրբեջանը 17 հայ ռազմագերու է վերադարձրել ԱՄՆ միջնորդությամբ

Ադրբեջանը 17  հայ ռազմագերու է վերադարձրել ԱՄՆ միջնորդությամբ

PanARMENIAN.Net - Ադրբեջանական կողմն ԱՄՆ միջնորդությամբ ՀՀ-ին է վերադարձրել 17 հայ ռազմագերու։

ՀՀ պաշտպանության նախարարությունը հրապարակել է նրանց անունները․

1. Մկրտչյան Շահեն Հովհաննեսի

1. Ջիլավյան Կարեն Սարգսի

1. Կարապետյան Էրիկ Գարիկի

1. Կարապետյան Սասուն Հրաչիկի

1. Հովեյան Մեսրոպ Արթուրի

1. Մխիթարյան Վրեժ Գոռի

1. Կարապետյան Դավիթ Արմենի

1. Գևորգյան Ռաֆայել Արամի

1. Ֆարոյան Ալեքսան Սուրիկի

10. Ղուբաթյան Հրաչյա Էդվարդի

11. Գիժլարյան Վահե Արտակի

12. Եգանյան Քաջիկ Արամայիսի

13. Շահինյան Տիգրան Էդգարի

14. Գրիգորյան Սերյոժա Աբրահամի

15. Եթումյան Վահագն Ալբերտի

16. Խաչատրյան Գոռ Արամի

17. Սայադյան Հենրիկ Կարենի

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Twitter-ի իր միկրոբլոգում անդրադառնալով գերիների վերադարձին, բարձր է գնահատել այդ գործում ԱՄՆ աջակցությունը։

«Ես բարձր եմ գնահատում ԱՄՆ աջակցությունը 17 հայ ռազմագերու վերադարձի գործում։ Հուսով եմ, որ համատեղ ջանքերով մեր միջազգային գործընկերների հետ մենք հետագայում ևս առաջընթաց կգրանցենք ինչպես հումանիտար հարցերի լուծման, այնպես էլ տարածաշրջանում խաղաղության հաստատման ուղղությամբ»,-ասվում է գրառման մեջ։

Հոկտեմբերի 3-ին Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հայտնել էր, որ պայմանավորվածություն էր ձեռք բերվել, որ մինչև սեպտեմբերի 30-ը Ադրբեջանն ազատ է արձակելու սեպտեմբերին գերեվարված 17 հայ ռազմագերու, բայց Բաքուն դա չի արել:

 Ուշագրավ
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
Հաջորդ հումանիտար բեռը նախատեսվում է տրամադրել Խարկովի հիվանդանոցներից մեկին
---