ԵՄ-ն կոչ է արել Ադրբեջանին հետաքննել հայ գերիների գնդակահարության տեսանյութը 5 հոկտեմբերի 2022 - 12:07 AMT PanARMENIAN.Net - Եվրամիությունը դիմել է Ադրբեջանին՝ կոչ անելով հետաքննել հայ ռազմագերիների գնդակահարության տեսանյութը։ Այդ մասին հայտարարել է ԵՄ արտաքին քաղաքականության ղեկավար Ժոզեպ Բորելը` Եվրախորհրդարանի անդամների առջև Ստրասբուրգում լիագումար նիստում ունեցած իր ելույթում։ «Մենք նաև պահանջել ենք հետաքննություն անցկացնել՝ հասկանալու համար, թե ինչ է տեղի ունեցել ռազմագերիների սպանության այդ տեսանյութերի հետ»,- ասել է նա, գրում է ՌԻԱ Նովոստին։ Բորելի խոսքով՝ Ադրբեջանի իշխանությունների ներկայացուցիչները «վստահեցրել են, որ հետաքննություն կանցկացնեն»։ Ավելի վաղ Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը հայտարարել էր, որ «եթե տեսանյութի իսկությունն ապացուցվի, ապա սա ռազմական հանցագործություն է, որը պետք է հետաքննվի, իսկ մեղավորները պատժվեն»։ Սոցցանցերում տեսանյութ էր տարածվել ադրբեջանական ԶՈւ կողմից հայ գերիների գնդակահարության մասին։ ՄԻՊ համապատասխան վերլուծություններն ուղարկվել են Միջազգային մասնագիտացված կազմակերպություններին ու նաև այլ դերակատարներին։ Իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը նշել է, որ գրեթե վստահ են, որ վայրագությունը տեղի է ունեցել սեպտեմբերի 13-ի ադրբեջանական հերթական ագրեսիայի ժամանակ և որ գերիներից 7-8 անձի նույնականացում է իրականացվում։ Ուշագրավ Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Ամենաընթերցվողը բաժնում | ՊՆ․ Զինծառայողների հարազատները ծանրոցներ ուղարկում են բացառապես կամավոր Նշվում է, որ զինծառայողների թիկունքային ապահովման բոլոր աշխատանքները պատշաճ իրականացվում են ԱՄՆ սենատորները կոչ են արել Բայդենին հակազդել մամուլի ազատության դեմ հարձակումներին՝ այդ թվում Ադրբեջանում Նշվում է, որ վերջին ամիսներին Ադրբեջանում 10 լրագրող է կալանավորվել Բելառուսն Արցախում 420 ընտանիքի համար բնակավայր կկառուցի Հայտարարվել է, որ ավանը կկառուցվի Աղդամի շրջանում ՀՀ և Հորդանանի ԱԳՆ-ները մտահոգություն են հայտնել Երուսաղեմի հայկական թաղամասում ստեղծված իրավիճակի վերաբերյալ Կոստանյանը ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը |