Որոշ մասնագիտությունների գծով դիմորդները տարկետում կստանան զորակոչից․ Նախագիծն ընդունվել է

Որոշ մասնագիտությունների գծով դիմորդները տարկետում կստանան զորակոչից․ Նախագիծն ընդունվել է

PanARMENIAN.Net - Որոշ մասնագիտությունների գծով դիմորդները տարկետում կստանան զորակոչից։ Այդ մասին ասվում է ԱԺ-ում երկրորդ ընթերցմամբ և վերջնական ընդունված օրինագծով «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքում։

Ըստ փոփոխության՝ պարտադիր զինծառայության զորակոչից տարկետում տրվում է նաև բնագիտական, տեխնոլոգիական, ճարտարագիտական եւ մաթեմատիկական (ԲՏՃՄ) ուղղություններով պետության համար առաջնահերթ և կարևորություն ներկայացնող մասնագիտություններով համապատասխան բուհերում սովորողին:

Պարտադիր զինծառայության զորակոչից տարկետում տրամադրելու կարգը և պայմանները, ինչպես նաև բուհերի և բնագիտական, տեխնոլոգիական, ճարտարագիտական և մաթեմատիկական (ԲՏՃՄ) ուղղություններով համապատասխան մասնագիտությունների ցանկը սահմանում է կառավարությունը:

Նաև զորակոչային տարիքը 1 տարով ավելացվել է և գործող 27 տարեկանի փոխարեն 28 տարեկանը սահմանվել։ ‌

 Ուշագրավ
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
Հաջորդ հումանիտար բեռը նախատեսվում է տրամադրել Խարկովի հիվանդանոցներից մեկին
---