Ադրբեջանի ԱԳ փոխնախարարը կմասնակցի Երեւանում կայանալիք ՍՏՀԿ ԱԳՆԽ հանդիպմանը

PanARMENIAN.Net - Ապրիլի 15-16-ը Երեւանում անցկացվելու է Սեւծովյան տնտեսական համագործակցության Կազմակերպության (ՍՏՀԿ) անդամ երկրների արտգործնախարարների խորհրդի (ԱԳՆԽ) հանդիպումը: Հանդիպմանը կմասնակցեն ՍՏՀԿ անդամ 12 երկրների պատվիրակությունները, կազմակերպությունում դիտորդի կարգավիճակ ունեցող 7 պետության ներկայացուցիչներ, 3 միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ: Միջոցառման ընթացքում ՍՏՀԿ նախագահությունը Հայաստանից կփոխանցվի Ադրբեջանին:Հանդիպմանը Ադրբեջանը կներկայացնի Ադրբեջանի ԱԳ փոխնախարարը:



Ապրիլի 16-ին տեղի կունենա Հայաստանի ԱԳ նախարարի, Ադրբեջանի փոխարտգործնախարարի եւ Սեւծովյան տնտեսական համագործակցության Կազմակերպության գլխավոր քարտուղարի համատեղ մամլո ասուլիսը, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը:
 Ուշագրավ
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ
---