Կոպիրկին. ՀԱՊԿ–ի քայլերը ցույց կտան կազմակերպության ներկայությունն ու դերը տարածաշրջանում![]() 5 հոկտեմբերի 2022 - 16:05 AMT PanARMENIAN.Net - Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը, Հայաստանում ` «Expo Russia–Armenia 2022» 9-րդ միջազգային արդյունաբերական ցուցահանդեսի շրջանակում պատասխանելով լրագրողների հարցերին, ասել է, որ ՀԱՊԿ-ի գործողությունները ցույց կտան կազմակերպության ներկայությունն ու դերը տարածաշրջանում։ Նա հիշեցրել է, որ նախորդ շաբաթ Հայաստան էր եկել ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը և հանդիպել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, գրում է Sputnik Արմենիան։ «Որքան ես գիտեմ, Զասը Փաշինյանին զեկուցել է այն առաջարկությունները, որոնք քարտուղարությունը, ՀԱՊԿ-ի միացյալ շտաբը մտադիր է ձևակերպել կազմակերպության պետությունների ղեկավարների քննարկմանը ներկայացնելու համար: Կարծում եմ՝ խոսքը կոնկրետ քայլերի մասին է, որոնք պետք է գործնականում ցույց տան կազմակերպության ներկայությունն ու դերն այս տարածաշրջանում»,- ասել է Կոպիրկինը։ ՀԱՊԿ առաքելությունը Հայաստան էր ժամանել Հավաքական անվտանգության խորհրդի սեպտեմբերի 13-ի արտահերթ նիստի որոշման համաձայն: Այցի ընթացքում նրանք հանդիպել էին Հայաստանի ղեկավար կազմի հետ և այցելել հայ-ադրբեջանական սահման։ Նիկոլ Փաշինյանը ՀԱՊԿ գլխավոր քարտուղարին ընդունել էր սեպտեմբերի 29-ին։ Հայտարարվել էր, որ Զասը վարչապետին է ներկայացրել ՀԱՊԿ առաքելության աշխատանքի նախնական արդյունքները։ Ավելի վաղ՝ սեպտեմբերի 13-ին՝ ժամը 00:05-ից Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները Գորիսի, Կապանի, Ջերմուկի, Վարդենիսի, Սոթքի ուղղությամբ խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ, կիրառվել են նաև ԱԹՍ-ներ, հրետանի, ականանետեր՝ թիրախավորելով թե ռազմական, և թե քաղաքացիական ենթակառուցվածքները։ Սեպտեմբերի 14-ի երեկոյից հրադադար է հաստատվել, սակայն իրավիճակը շարունակում է մնալ լարված։ Սեպտեմբերի 19-ի դրությամբ հայկական կողմը հայտարարել է 207 զոհի և անհետ կորածի մասին։ ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |