Միրզոյան․ Ադրբեջանը փաստաթուղթ է փոխանցել՝ առաջարկները կառուցված են 5 հայտնի սկզբունքի վրա 5 հոկտեմբերի 2022 - 17:05 AMT PanARMENIAN.Net - ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն Ազգային ժողովում հաստատել է, որ Ադրբեջանը Հայաստանին փաստաթուղթ է փոխանցել Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի տարրերը, որոնք հիմնված են Ադրբեջանի հինգ սկզբունքի վրա: «Մեզ փոխանցվել է փաստաթուղթ: Ադրբեջանի՝ մարտի կեսերին փոխանցած 5 հայտնի սկզբունքը հրապարակվել է, հանրությունը քաջատեղյակ է, որ դրանցում մեզ համար անընդունելի ոչինչ չկա: Այս անգամ ադրբեջանական կողմի փոխանցած առաջարկները կառուցված են այդ սկզբունքների վրա»,- ասել է նա՝ հավելելով, որ բաներ կլինեն, որ ընդունելի կլինեն հայկական կողմի համար, բաներ կլինեն, որ՝ ոչ։ Միրզոյանը հավելել է, որ նորմալ բանակցային գործընթացը կշարունակվի: Նա նաև անդրադարձել է Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի միջև երկխոսության միջազգային մեխանիզմների ստեղծմանը՝ նշելով, որ այդ հարցի շուրջ քննարկումներ են ընթանում: ԱԳ նախարարը նշել է, որ կողմերի դիրքորոշումները տարբեր են և երբ կլինի փոխադարձ ընդունելի դիրքորոշում, այդ մասին կտեղեկացվի։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը իր հերթին նշել է, որ իրավիճակը Հայաստանի շուրջ մնում է լարված, սակայն, իր գնահատմամաբ, վերջին օրերի դիվանագիտական աշխատանքն առաջ գնալու որոշակի տարածք է բացել, որտեղ հնարավոր է առաջընթաց գրանցել բանակցային գործընթացում։ «Ես արդեն խոսել եմ 1991-ի դեկտեմբերի 8-ի համաձայնագրի հիման վրա ՀՀ և Ադրբեջանի կողմից փոխադարձաբար միմյանց տարածքային ամբողջականությունը ճանաչելու կոնցեպտի մասին։ Կան նախանշաններ, որ այս մոտեցումը կարող է փոխադարձաբար ընդունելի լինել կողմերի համար», - ասել է Փաշինյանը։ Որպես հաջորդ ուղղություն Փաշինյանը նշել է Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի միջև «խոսակցության մեկնարկը»։ «Կարծում եմ, կա որոշակի տարածք, որպեսզի խոսակցություն մեկնարկի Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի միջև»,-ասել է վարչապետը՝ հավելելով, որ այդ 2 ուղղությունն է համարում եմ անկյունաքարային։ Ավելի վաղ Ադրբեջանի ԱԳՆ-ն ՀՀ-ին էր փոխանցել հարաբերությունների կարգավորման իր 5 սկզբունքը․ 1)Ինքնիշխանության, տարածքային ամբողջականության, պետական սահմանների անձեռնմխելիության և միմյանց քաղաքական անկախության փոխադարձ ճանաչում, 2) Պետությունների՝ միմյանց նկատմամբ տարածքային պահանջների բացակայության և ապագայում նման պահանջներ չներկայացնելու իրավական պարտավորության փոխադարձ հաստատում, 3) Զերծ մնալ միջպետական հարաբերություններում միմյանց անվտանգությանը սպառնալուց, քաղաքական անկախության և տարածքային ամբողջականության դեմ սպառնալիքներ ու ուժ կիրառելուց և ՄԱԿ-ի կանոնադրության նպատակներին անհամապատասխան քայլերից, 4) Հայ-ադրբեջանական սահմանի սահմանագծում և սահմանազատում, դիվանագիտական հարաբերությունների հաստատում, 5) Տրանսպորտային հաղորդակցությունների բացում, այլ համապատասխան հաղորդակցությունների հաստատում և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում համագործակցություն։ ՀՀ ԱԳՆ-ն հայտարարել, էր, որ Ադրբեջանի առաջարկներում Հայաստանի համար անընդունելի ոչինչ, ըստ էության, չկա, այլ բան, որ «այդ առաջարկներն ամբողջովին չէին հասցեագրում պոտենցիալ հնարավոր բանակցությունների ողջ օրակարգը»: Ուշագրավ Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին Ամենաընթերցվողը բաժնում | ԱԳՆ․ Ստացել ենք խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները Սա տեքստի 9-րդ խմբագրությունն է Թունյան․ Ադրբեջանից գազ գնելու հարց այս պահին չկա օրակարգում Ըստ նրա՝ Հայաստանի կամ որևէ այլ երկրի համար տարբերություն չկա, թե որտեղից կգնի իր էներգառեսուրսը ՀՀ–ն կգործակցի Իտալիայի հետ ռազմական, ռազմատեխնիկական ոլորտներում․ Կան պայմանավորվածություններ Այցը տեղի է ունեցել ապրիլի 23-25-ը Բողոքի ակցիա՝ Բեռլինում «Ալիևին՝ Հաագա» վանկարկումով Ակցիայի մասնակիցները նաև ծածանել են Արցախի Հանրապետության դրոշը |