Կարեն Անդրեասյանը թողել է արդարադատության նախարարի պաշտոնը

Կարեն Անդրեասյանը թողել է արդարադատության նախարարի պաշտոնը

PanARMENIAN.Net - Կարեն Անդրեասյանն ավարտել է պաշտոնավարումը որպես արդարադատության նախարար։ Այդ մասին նա տեղեկացրել է ֆեյսբուքյան իր էջում։

«Այսօր ավարտվեց իմ պաշտոնավարումը` որպես Հայաստանի արդարադատության նախարար»,- գրել է նա՝ թվարկելով իր և նախարարության նվաճումներն այդ պաշտոնում։

«Այս ամենը սկսվել է 2018 թվականի հեղափոխությամբ և վարչապետ Նիկոլ Փաշինյանի թիմի ջանքերով: Առանձնահատուկ շնորհակալ եմ պարոն Փաշինյանին այս մեծ պատասխանատվությունն ինձ վստահելու և մեր բոլոր դրական նախաձեռնություններին իր ամենօրյա մեծ աջակցության համար»,-ասվում է գրառման մեջ:

Կարեն Անդրեասյանը նշանակվել է արդարադատության նախարար 2021-ի օգոստոսին։

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---