31 մլն դրամ՝ ԱԺ ճաշարանի բարեկարգմանը, առանց գնման մրցույթի 6 հոկտեմբերի 2022 - 12:36 AMT PanARMENIAN.Net - Կառավարության որոշմամբ 31 մլն դրամ կհատկացվի ԱԺ բուֆետ-ճաշարանի բարեկարգմանը։ Հարցը չզեկուցվողների թվում էր։ Գործադիրն ԱԺ-ին թույլ է տվել աշխատանքներն իրականացնել առանց գնման մրցույթի՝ մեկ անձից գնելու ընթացակարգով, «ստեղծված իրավիճակում գնման անհետաձգելի պահանջի և գնման այլ ձևերի կիրառման ժամկետի անհնարինությամբ» պայմանավորված: Գումարը կհատկացվի ԱԺ-ի բյուջեից: Նախատեսվում է ճաշարանի վերազինման համար ժամանակակից պրոֆեսիոնալ կենցաղային և հասարակական սննդի սարքավորումներ, ինչպես նաև օդափոխման համակարգ, կահույք ու սպասք ձեռք բերել։ Հաշվի է առնվել նաև, որ ճաշարանի պատերի և առաստաղի ներկը ճաքճքված է և գունաթափված, հատակի վինիլային ծածկույթը, նախասրահի պրեսգրանիտե սալիկները կոտրված են, տեղ-տեղ պոկված։ Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | Մայիսի 8–ին Պուտին–Փաշինյան երկկողմ հանդիպում կլինի՝ «քննարկելու շատ հարցեր են կուտակվել» Կրեմլում ակնկալում են, որ բոլոր հարցերն «անկեղծորեն կքննարկվեն առաջնորդների միջև» ՀՀ-ն և Հունգարիան դեսպանություններ կբացեն, մայրաքաղաքների միջև ուղիղ չվերթ կգործի Չվերթը կգործարկվի արդեն հուլիսին Ադրբեջանի հետ սահմանին արդեն սահմանային 40 սյուն է դրվել Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են Վարչապետի աշխատակազմում անհեթեթ են անվանել Բագրատ սրբազանի՝ ՔՊ բարձրաստիճան անդամների` իրենց միանալու հայտարարությունը «Անհեթեթ է անդրադառնալ նման հարցադրմանը»,–ասել են աշխատակազմից |