Հայերի 61% դեմ է Թուրքիայի հետ մտերմացման վերաբերյալ Հայաստանի քաղաքականությանը14 ապրիլի 2009 - 21:01 AMT PanARMENIAN.Net - 2009թ. մարտին «Արարատ» ռազմավարագիտական կենտրոնը հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի վերաբերյալ 200 հոգու հասարակական կարծիքի սոցիալական հարցում կատարեց: Հարցման համաձայն, հարցվածների 61% հայտնել է, որ հանդես է գալիս Թուրքիայի հետ մտերմացման վերաբերյալ Հայաստանի քաղաքականության դեմ: Այդ մասին այսօր Երեւանում կայացած «Հայ-թուրքական հակամարտության այսօրվա խնդիրները» քննարկմանը հայտնել է «Արարատ» ռազմավարագիտական կենտրոնի ղեկավար Արմեն Այվազյանը: «Թուրքիայի հետ Հայաստանի մտերմացման ներկայիս քաղաքականության կողմից հարցվածների 11%-ն էր: Իսկ 20%-ի կարծիքով, Հայաստանը կարող է Թուրքիայի հետ հարաբերություններ հաստատել որոշակի մակարդակում, բայց ոչ` ազգային շահերի հաշվին»,- նշել է հայ փորձագետը:Հարցվածների 74% Հայաստանից էին, իսկ 26%-ը` սփյուռքի ներկայացուցիչներ: «Ելնելով հարցման արդյունքներից` կարելի է ասել, որ հիմնականում` ինչպես Հայաստանում, այնպես էլ սփյուռքում, դժգոհ են Թուրքիայի հանդեպ Հայաստանի ներկայիս քաղաքականությունից»,- ընդգծել է Արմեն Այվազյանը: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | «Զվարթնոցում» հացադուլ անող ֆրանսահայ լրագրող Նիկոլյանը մեկնել է Փարիզ Նա նշել է, որ Փարիզ հասնելուն պես իրեն դիմավորել են զինված ոստիկաններն ու բերման են ենթարկել Լոռու մարզպետ. Հանգանակությունների կարիք չկա` կառավարությունն ի զորու է լուծել բնկաչության կարիքները Գույքագրման աշխատանքները դեռ չեն ավարտվել Ուկրաինայում ՀՀ դեսպանն ու Նոր Նորքի ղեկավարն օգնություն են տարել Բուչա․ Ավինյանի անունից Կլիչկոյին Երևան են հրավիրել «Մենք հպարտ ենք ուկրաինացի ժողովրդի խիզախությամբ»,–ասել է Նոր Նորքի ղեկավարը Իրանի Կարմիր մահիկը մարդասիրական օգնություն է տրամադրել ՀՀ-ին աղետի գոտու համար Բեռնատարները կժամանեն Հայկական Կարմիր խաչի ընկերության վերականգնողական կենտրոն |