Մակրոն․ ԵՄ առաքելության նպատակն է լինելու վստահություն հաստատել և նպաստել սահմանային հանձնաժողովների աշխատանքին![]() 7 հոկտեմբերի 2022 - 10:41 AMT PanARMENIAN.Net - Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, ֆեյսբուքյան իր էջում անդրադառնալով Պրահայում ՀՀ, Ադրբեջանի, իր և ԵԽ նախագահի քառակողմ հայտարարությանը, նշել է, որ ՀՀ-ում, Ադրբեջանի հետ սահման գործուղվող ԵՄ քաղաքացիական առաքելության նպատակն է լինելու վստահություն հաստատել և նպաստել սահմանային հանձնաժողովների աշխատանքին։ Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակում Պրահայում հոկտեմբերի 6-ին տեղի է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Էմանուել Մակրոնի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի քառակողմ հանդիպումը, որի արդյունքում հայտարարություն է ընդունվել, որով կողմերը հաստատել են հանձնառությունը, որ ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը և համաձայնություն են տվել ԵՄ քաղաքացիական առաքելության տեղակայմանը ՀՀ-Ադրբեջան սահմանին, որի առավելագույն ժամկետը 2 ամիս է։ «Այսօր երեկոյան Հայաստանը և Ադրբեջանը հաստատել են իրենց նվիրվածությունը ՄԱԿ-ի կանոնադրությանը և 1991-ի Ալմա-Աթայի հռչակագրին, որով փոխադարձաբար ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը և ինքնիշխանությունը։ Հայաստանը համաձայն է նպաստել Եվրամիության քաղաքացիական առաքելության իրականացմանը Ադրբեջանի հետ սահմանին, որը տվել է համագործակցելու իր համաձայնությունը։ Այդ առաքելության նպատակն է լինելու վստահություն հաստատել և նպաստել սահմանային հանձնաժողովների աշխատանքին»,- ասվում է Մակրոնի գրառման մեջ։ ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |