Ալիև․ ՀՀ հետ խաղաղության պայմանագիրը կարող է ստորագրվել մինչև տարեվերջ 7 հոկտեմբերի 2022 - 11:23 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Պրահայում ադրբեջանական լրատվամիջոցներին հարցազրույցում ասել է, որ ՀՀ հետ խաղաղության պայմանագիրը կարող է ստորագրվել մինչև տարեվերջ։ «Հայաստանի կողմից բարի կամքի դրսևորման դեպքում խաղաղության պայմանագիրը կարող է ստորագրվել մինչև 2022-ի ավարտը։ Մեր նախաձեռնությունները հեշտ չեն առաջ գնում, այն, որ ԱԳ նախարարները հանդիպել են, ես դրական քայլ եմ համարում, թեև առաջին հանդիպումը կոնկրետ արդյունքների չի հանգեցրել։ Ես կարծում եմ՝ եթե առաջիկայում որոշում կայացվի, աշխատանքային խմբերը սկսեն աշխատել խաղաղ պայմանագրի տեքստի վրա, մենք կարող ենք համաձայնեցման հասնել մինչև տարեվերջ»,- ասել է Ալիևը, գրում է Moscow-Baku.ru-ն։ Ալիևը նաև ասել է, թե Բաքվի առաջարկած 5 սկզբունքի հետ կապված հարցեր չկան՝ «ոչ հայկական կողմի, ոչ Եվրամիության մոտ»։ Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակում Պրահայում հոկտեմբերի 6-ին տեղի է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Էմանուել Մակրոնի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի քառակողմ հանդիպումը, որի արդյունքում հայտարարություն է ընդունվել, որով կողմերը հաստատել են հանձնառությունը, որ ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը և համաձայնություն են տվել ԵՄ քաղաքացիական առաքելության տեղակայմանը ՀՀ-Ադրբեջան սահմանին, որի առավելագույն ժամկետը 2 ամիս է։ Ուշագրավ Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Ամենաընթերցվողը բաժնում | ՊՆ․ Զինծառայողների հարազատները ծանրոցներ ուղարկում են բացառապես կամավոր Նշվում է, որ զինծառայողների թիկունքային ապահովման բոլոր աշխատանքները պատշաճ իրականացվում են ԱՄՆ սենատորները կոչ են արել Բայդենին հակազդել մամուլի ազատության դեմ հարձակումներին՝ այդ թվում Ադրբեջանում Նշվում է, որ վերջին ամիսներին Ադրբեջանում 10 լրագրող է կալանավորվել Բելառուսն Արցախում 420 ընտանիքի համար բնակավայր կկառուցի Հայտարարվել է, որ ավանը կկառուցվի Աղդամի շրջանում ՀՀ և Հորդանանի ԱԳՆ-ները մտահոգություն են հայտնել Երուսաղեմի հայկական թաղամասում ստեղծված իրավիճակի վերաբերյալ Կոստանյանը ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը |