Ալիև․ Ղարաբաղի հայերը եթե Ադրբեջանի քաղաքացիություն չեն ուզում, կարող են հեռանալ 7 հոկտեմբերի 2022 - 13:37 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Պրահայում ադրբեջանական լրատվամիջոցներին տված հարցազրույցում ասել է, որ Լեռնային Ղարաբաղի մասին խաղաղության պայմանագրում խոսք լինել չի կարող և որ «դա ներքին հարց է»։ Նա ասել է, որ Ղարաբաղի այն բնակիչները, որոնք չեն ցանկանա Ադրբեջանի քաղաքացիներ դառնալ, կարող են «բնակության այլ վայր ընտրել իրենց համար», գրում է Moscow-baku.ru-ն։ «Ինչ վերաբերում է մեր ներքին հարցերին, ապա, բնականաբար, պայմանագրում այդ մասին խոսք լինել չի կարող։ Թե ինչպես կկազմակերպվի Ղարաբաղի հայ բնակչության կյանքը, դա առանձին հարց է։ Մենք մտադիր ենք առավել ինտենսիվ դարձնել խորհրդակցությունները մեր արտաքին քաղաքական բլոկի շրջանակում և շարունակել ոչ պաշտոնական շփումները Ղարաբաղի հայ բնակչության ներկայացուցիչների հետ։ Պետք է ասեմ, որ որոշ ժամանակ է, ինչ նման շփումներ լինում են»,-ասել է Ալիևը։ Օգոստոսի 23-ին Ադրբեջանի «Մելիորացիա և ջրային տնտեսություն» ընկերության աշխատակիցներն ԱՀ ներկայացուցիչների մասնակցությամբ այցելել էին Սարսանգի ջրամբար։ Արցախի տեղեկատվական շտաբը պարզաբանել էր, որ խմելու ու ոռոգման ջրերի անվտանգության ապահովման նպատակով Արցախում տեղակայված ռուսական խաղաղապահ զորակազմի միջնորդությամբ ԱՀ ջրային կոմիտեի ներկայացուցիչները դեռևս 2021-ից շփվում են ադրբեջանական կողմի հետ և պարբերական այցեր են կատարում Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող հատվածներ։ Ադրբեջանի նախագահը նշել է նաև․ «Կարծում եմ, որ այդ շփումները կհանգեցնեն ամբողջական ըկալման հիմնական բնակչության մոտ, որը դեռևս ապրում է ռուս խաղաղապահ զորակազմի պատասխանատվության գոտում, որ ադրբեջանական հասարակությանն ինտեգրվելու այլ ճանապարհ ուղղակի չկա։ Ով կհամարի, որ պետք է ապրի որպես Ադրբեջանի քաղաքացի, կարծում եմ, չի փոշմանի։ Իսկ եթե ոմանց համար դա ինչ-ինչ պատճառներով ընդունելի չէ, ապա նրանք կարող են իրենց բնակության համար այլ տեղ ընտրել»։ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հոկտեմբերի 4-ին լրագրողների հետ ճեպազրույցում անդրադառնալով խաղաղության փաստաթղթին, ասել էր, որ չի կարծում, որ Արցախ բառը կարող է լինել Հայաստան-Ադրբեջան հնարավոր կնքվելիք փաստաթղթի մեջ՝ շեշտելով, որ դա իր անձնական կարծիքն է։ Նա հավելել է, որ Արցախին վերաբերվող բոլոր հարցերը նախ և առաջ քննարկվում են Արցախի իշխանությունների հետ և որոշում կայացնելիս նախապատվությունը տրվում է Արցախի ընտրված իշխանությունների կարծիքին։ Ուշագրավ Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Ամենաընթերցվողը բաժնում | ՊՆ․ Զինծառայողների հարազատները ծանրոցներ ուղարկում են բացառապես կամավոր Նշվում է, որ զինծառայողների թիկունքային ապահովման բոլոր աշխատանքները պատշաճ իրականացվում են ԱՄՆ սենատորները կոչ են արել Բայդենին հակազդել մամուլի ազատության դեմ հարձակումներին՝ այդ թվում Ադրբեջանում Նշվում է, որ վերջին ամիսներին Ադրբեջանում 10 լրագրող է կալանավորվել Բելառուսն Արցախում 420 ընտանիքի համար բնակավայր կկառուցի Հայտարարվել է, որ ավանը կկառուցվի Աղդամի շրջանում ՀՀ և Հորդանանի ԱԳՆ-ները մտահոգություն են հայտնել Երուսաղեմի հայկական թաղամասում ստեղծված իրավիճակի վերաբերյալ Կոստանյանը ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը |