«Փյունիկը» Հայաստանի գավաթի առաջնության կիսաեզրափակիչում հաղթել է «Ուլիսին»14 ապրիլի 2009 - 21:17 AMT PanARMENIAN.Net - Այսօր տեղի է ունեցել Հայաստանի գավաթի առաջին կիսաեզրափակիչ խաղը, որտեղ հանդիպել են «Ուլիսն» ու Հայաստանի չեմպիոն «Փյունիկը»: «Փյունիկն», ինչպես եւ անցած երկու քառորդ խաղերում վստահ հաղթանակ տարավ 1:3 հաշվով: Հաշիվը 3-րդ րոպեին բացեց Հայաստանի հավաքականի հարձակվող Գեւորգ Ղազարյանը, 33-րդ րոպեին Հենրիխ Մխիթարյանը կրկնապատկեց հաշիվը, իսկ 50-րդ րոպեին Հայաստանի լավագույն ֆուտբոլիստ Սարգիս Հովսեփյանի ջանքերով «Փյունիկը» արդեն հաղթում էր 3 գնդակի տարբերությամբ: «Ուլիսին» հաջողվեց խուսափել խոշոր հաշվից շնորհիվ Սեմյոն Մուրադյանի 60-րդ րոպեին խփած գնդակի: Երկրորդ կիսաեզրափակիչ խաղում ապրիլի 15-ին Աշտարակի «Միկան» իր դաշտում կընդունի Երեւանի «Բանանցին»; Պատասխան կիսաեզրափակիչ խաղերը տեղի կունենան ապրիլի 21-ին եւ 22-ին: Ուշագրավ Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը | Վրաստան այցելողների կյանքի և առողջության պարտադիր ապահովագրությունը կգործի 2026–ի հունվարի 1-ից Դեսպանությունը պարզաբանում է ստացել Վրաստանի ԱԳՆ–ից ՀՀ Ֆինանսների նախարարն ու Հնդկաստանի դեսպանը գործակցությունն ընդլայնելու պատրաստակամություն են հայտնել Կողմերն անդրադարձել են այն հիմնական ոլորտներին, որոնց ուղղությամբ նախատեսվում է զարգացնել Փաստաբան․ Աշոտ Հարությունյանը սրբազանի հորդորով դադարեցրել է հացադուլն ու ջրադուլը Նա այժմ ոչ թե մյուս ձերբակալվածների նման գտնվում է ՁՎՊ–ում, այլ հիվանդանոցում Օդի ջերմաստիճանը հունիսի 1-ին կնվազի 2-4 աստիճանով Երևանում հունիսի 2-3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ |