ԱԺ նախագահը Մոսկվա կմեկնի մեծ պատվիրակությամբ

ԱԺ նախագահը Մոսկվա կմեկնի մեծ պատվիրակությամբ

PanARMENIAN.Net - ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հոկտեմբերի 9-12-ը պաշտոնական այցով Մոսկվա կմեկնի 16 հոգանոց պատվիրակությամբ։ Իր ստորագրությամբ հրապարակված կարգադրության համաձայն նրան կուղեկցեն ԱԺ պատգամավորներ Վահե Ղալումյանը, Բաբկեն Թունյանը, Գուրգեն Արսենյանը, Հայկ Սարգսյանը , Մարինա Ղազարյանը, Տարոն Մարգարյանը։

Պատգամավորներից բացի պատվիրակության կազմում ընդգրկված է նաև Ազգային ժողովի 8 աշխատակից։

Այցը տեղի կունենա Ռուսաստանի Դաշնային ժողովի Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինի հրավերով։

 Ուշագրավ
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
---