«Փեթակի» աշխատակիցները ցույցի էին դուրս եկել․ Տեսչական մարմնի որոշմամբ տոնավաճառի աշխատանքը կասեցվել է 7 հոկտեմբերի 2022 - 15:26 AMT PanARMENIAN.Net - Երևանի «Փեթակ» առևտրի կենտրոնի աշխատակիցները բողոքի ակցիա են իրականացրել կառավարության դիմաց՝ առավոտյան, գնալով աշխատավայր, տեսել են, որ դռները փակ են։ Պարզվել է, որ այն հոկտեմբերի 7-ից չի գործելու։ Աշխատակիցները տեղյակ չէին, թե որն է պատճառը, նրանց միայն ասել էին՝ կենտրոնը չի գործելու կառավարության որոշմամբ, գրում է Panorama.am-ը։ Աշխատակիցները նշել են, որ իրենց նախապես պետք է զգուշացնեին, ժամանակ տային, որ մարդիկ հասկանային իրենց անելիքները։ Նրանք միաժամանակ ասել են, որ ըստ տնօրենի, ինքն էլ այդ որոշման մասին իմացել է գիշերը։ Լրագրողի դիտարկմանը, թե ըստ լուրերի, «Փեթակի» պահեստներում ևս կան պայթուցիկ նյութեր և գուցե փակման պատճառը դա է, կենտրոնի աշխատակիցն ասել է, թե դրանք սուտ լուրեր են։ Ավելի ուշ ՔՏՀԱ տեսչական մարմինը հաղորդագրություն է տարածել՝ տեղեկացնելով, որ 2021-ին հայտնաբերված խախտումները նախատեսված ժամկետում չեն վերացվել, ուստի որոշում է կայացվել դադարեցնել «Փեթակի» աշխատանքը: Հաղորդագրության մեջ նշվում է, որ 2021-ի ստուգումների արդյունքում հայտնաբերվել էր հրդեհային անվտանգության կանոնների 12 խախտում։ Տեսչական մարմնի կողմից ընկերությանը տրվել էր կարգադրագիր՝ խախտումները վերացնելու վերաբերյալ։ Վերջին կետի կատարման վերջնաժամկետ էր սահմանվել 2022-ի հունիսի 23-ը: Օգոստոսի 22-25-ը տեսչական մարմնի մասնագետները հետազոտություն են իրականացրել ընկերությունում և պարզել, որ կարգադրագրի պահանջներն ամբողջությամբ չեն կատարվել և խախտումները չեն վերացվել և որ «նման խախտումներով ընկերության հետագա աշխատանքները կարող են անմիջական և ուղղակի սպառնալիք ստեղծել մարդկանց անվտանգության համար»։ «Ուստի ՔՏՀԱ տեսչական մարմինը որոշում է կայացրել դադարեցնել Երևանի Արշակունյաց 17ա հասցեում գործող «Փեթակ» ՍՊ ընկերության աշխատանքները»,-ասվում է հաղորդագրության մեջ։ Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | Ադրբեջանի մեջլիսում մտահոգ են այդ երկրի պաշտոնյաների դեմ ԱՄՆ հնարավոր պատժամիջոցների հեռանկարով Օրուջն ասել է, թե կարելի է «Փաշինյանին հրավիրել Բաքու, բայց փակել մուտքը երկիր պատժամիջոցների կողմնակիցների համար» ԱԳՆ․ ՀՀ-ն չի մասնակցի ՀԱՊԿ գործունեության ֆինանսավորմանը Ուշակովն ավելի վաղ ասել էր, որ Հայաստանը պատրաստվում է ձեռնպահ մնալ ՀԱՊԿ-ի ֆինանսավորումից Սյունիքի Շաքի գյուղի մոտ կկառուցվի մաքսային և լոգիստիկ կենտրոն Կենտրոնը հագեցված է լինելու լաբորատոր սարքավորումներով և պարագաներով, սկանավորման սարքերով ՀՀ-ն և ՎԶԵԲ-ը 236 մլն եվրոյի վարկային համաձայնագիր կստորագրեն Սիսիան-Քաջարան ճանապարհի մի հատվածը կառուցելու համար Կկառուցվի 5 թունել, 11 կամուրջ, 68 հեղեղատ, 43 հենապատ |