ԵԱՀԿ-ում ԱՄՆ պատվիրակությունը կոչ է արել Բաքվին հետ քաշել զորքերը մինչև սեպտեմբերի 12-ի դիրքերը 7 հոկտեմբերի 2022 - 15:49 AMT PanARMENIAN.Net - ԵԱՀԿ-ում ԱՄՆ պատվիրակությունը կրկին կոչ է արել Բաքվին հետ քաշել զորքերը մինչև սեպտեմբերի 12-ը եղած դիրքերը։ Այդ մասին ասվում է պատվիրակության հայտարարության մեջ՝ ուղղված ԵԱՀԿ մշտական խորհրդին։ Նշվում է, որ ԱՄՆ-ն շարունակում է խորապես ներգրավված լինել՝ օգնելով Հայաստանին և Ադրբեջանին աշխատել համապարփակ խաղաղության համաձայնագրի ուղղությամբ, հայտնում է «Առավոտը»։ «Սեպտեմբերի 27-ին ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեք Սալիվանը Սպիտակ տանը հանդիպել է Ադրբեջանի նախագահի խորհրդական Հիքմեթ Հաջիևի և Հայաստանի Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հետ՝ խաղաղ գործընթացն առաջ մղելու նպատակով։ Հոկտեմբերի 4-ին պետքարտուղար Բլինկենը եռակողմ զրույց է ունեցել Հայաստանի արտգործնախարար Միրզոյանի և Ադրբեջանի արտգործնախարար Բայրամովի հետ, որի ընթացքում խրախուսել է հետագա բանակցություններում վստահության ձևավորումը և առաջընթացը: Պետքարտուղար Բլինքենը նաև մեր երախտագիտությունն է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի կողմից կայուն խաղաղության համաձայնագրի հասնելու ուղղությամբ ձեռնարկված դրական քայլերի, այդ թվում և գլխավորապես, Ադրբեջանից Հայաստան 17 ռազմագերիների վերադարձի համար։ Մենք շարունակում ենք խրախուսել Հայաստանին և Ադրբեջանին՝ չլուծված խնդիրները լուծել բանակցությունների սեղանի շուրջ։ Առանց հաշտեցման չի լինի տևական խաղաղություն, և դիվանագիտությունն այդ նպատակին հասնելու միակ ճանապարհն է։ Անցյալ շաբաթվա վերջին սոցիալական ցանցերի ալիքներում հայտնված սարսափելի տեսանյութը, որը ցույց է տալիս, թե ինչպես են ադրբեջանական զինված ուժերը մահապատժի ենթարկում անզեն հայ գերիներին, պետք է ամբողջությամբ և անաչառ կերպով հետաքննվի: Ձերբակալվածների նկատմամբ ցանկացած տեսակի բռնությունների համար մեղավորները պետք է պատասխանատվության ենթարկվեն։ Մենք ի գիտություն ենք ընդունում Ադրբեջանի գլխավոր դատախազի կողմից հարուցված հետաքննությունը և հիշեցնում ենք կողմերին՝ հավատարիմ մնալ իրենց հանձնառություններին՝ արագ վերադարձնել բոլոր ռազմագերիներին և այդպիսի գերիների հետ վարվել համաձայն իրենց ստանձնած միջազգային պարտավորությունների»,- ասվում է հայտարարության մեջ։ Սեպտեմբերի 13-ին՝ ժամը 00:05-ից Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները Գորիսի, Կապանի, Ջերմուկի, Վարդենիսի, Սոթքի ուղղությամբ խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ, կիրառվել են նաև ԱԹՍ-ներ, հրետանի, ականանետեր՝ թիրախավորելով թե ռազմական, և թե քաղաքացիական ենթակառուցվածքները։ Սեպտեմբերի 14-ի երեկոյից հրադադար է հաստատվել, սակայն իրավիճակը շարունակում է մնալ լարված։ Սեպտեմբերի 19-ի դրությամբ հայկական կողմը հայտարարել է 207 զոհի և անհետ կորածի մասին։ Այդ մասին հայտարարել է ՀՀ ԱԽ-ն։ Ուշագրավ Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Ամենաընթերցվողը բաժնում | Քո տունը Հայաստանում է․ Ամերիաբանկն առաջարկում է հիփոթեքային վարկեր Սփյուռքի համար Առաջարկից օգտվելու համար անհրաժեշտ է Ամերիաբանկի կայքում լրացնել համապատասխան հայտը Fastex-ը` «ԲանՈՒԳործ․ ԵՊՀ էքսպո-2024»-ի գլխավոր գործընկեր․ Հանդիպել են ուսանողներն ու գործատուները Fastex-ի տաղավարում միջոցառման այցելուները մասնակցել են բլոկչեյնի վրա գործող հատուկ խաղարկությանը Ավագանու անդամները չեն կարողանա համատեղել իրենց պաշտոնը հանրային պաշտոնի և ծառայության հետ Նախագիծն ընդունվել է առաջին ընթերցմամբ Անհայտ անձը թմրամիջոց է առաջարկել աշակերտուհուն․ Կալանավորված կա Դեպքը տեղի է ունեցել Արարատ քաղաքի դպրոցներից մեկում |