ՌԴ ԴԽ անդամ․ Գլխավորը, որ ԵՄ առաքելությունը չխանգարի Բաքվի և Երևանի երկխոսությանը 7 հոկտեմբերի 2022 - 16:24 AMT PanARMENIAN.Net - ՌԴ Դաշնության խորհրդի միջազգային կոմիտեի անդամ Սերգեյ Ցեկովը, անդրադառնալով ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրման հեռանկարին, ասել է, որ այդպիսի հնարավորությունը կարելի է միայն դրական գնահատել, գլխավորն այստեղ կողմերի ուղիղ երկխոսությունն է և այն, որ Եվրամիությունը, ի դեմս իր քաղաքացիական առաքելության, չխանգարի այդ գործընթացին։ «Եթե խաղաղության պայմանագիր կնքվի և դադարի Ադրբեջանի և ՀՀ միջև հակամարտությունը, որին ականատես ենք վերջին 30 տարին, դա կարելի է միայն դրական գնահատել»,- ասել է Ցեկովը, գրում է ՌԻԱ Նովոստին։ Մեկնաբանելով ՀՀ և Ադրբեջանի տարածքում ԵՄ քաղաքացիական առաքելության տեղակայման ծրագրերը՝ Ցեկովն ասել է, որ եթե կա երկու կողմի համաձայնությունը, ապա, «տվյալ դեպքում, Աստված տա, որ առաքելությունը նպաստի խաղաղ պայամանագրի կնքմանը, ոչ թե բախումներ հրահրի»։ Նա նաև հավելել է, որ «ոչ այնքան հուսալի բանակցող է համարում» Եվրամիությանը։ «Բայց գլխավորը ոչ թե միջնորդությունն է, այլ երկրների ուղիղ երկխոսությունը»,- ասել է նա։ Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակում Պրահայում հոկտեմբերի 6-ին տեղի է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Էմանուել Մակրոնի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի քառակողմ հանդիպումը, որի արդյունքում հայտարարություն է ընդունվել, որով կողմերը հաստատել են հանձնառությունը, որ ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը և համաձայնություն են տվել ԵՄ քաղաքացիական առաքելության տեղակայմանը ՀՀ-Ադրբեջան սահմանին, որի առավելագույն ժամկետը 2 ամիս է։ Ուշագրավ
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը Ամենաընթերցվողը բաժնում | ՀՀ-ն և Հունգարիան դեսպանություններ կբացեն, մայրաքաղաքների միջև ուղիղ չվերթ կգործի Չվերթը կգործարկվի արդեն հուլիսին Առաջին դասարանցիների հայտագրումը կսկսվի հունիսի 10–ից Այն կիրականացվի 3 փուլով Ադրբեջանի հետ սահմանին արդեն սահմանային 40 սյուն է դրվել Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են Վարչապետի աշխատակազմում անհեթեթ են անվանել Բագրատ սրբազանի՝ ՔՊ բարձրաստիճան անդամների` իրենց միանալու հայտարարությունը «Անհեթեթ է անդրադառնալ նման հարցադրմանը»,–ասել են աշխատակազմից |