Վահագն Հովակիմյանը՝ ԿԸՀ նախագահ

Վահագն Հովակիմյանը՝ ԿԸՀ նախագահ

PanARMENIAN.Net - Ազգային ժողովն արտահերթ նիստում Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ է ընտրել Վահագն Հովակիմյանին։ Նրա թեկնածությանը կողմ է քվեարկել 65 պատգամավոր, դեմ ձայներ չեն եղել։

Ընդդիմությունը բոյկոտում է ԱԺ նիստերը և չի մասնակցել ԿԸՀ նախագահի ընտրությանը։

Հովակիմյանի թեկնածությունն առաջադրել էր «Քաղաքացիական պայմանագիրը», նա ԱԺ ՔՊ խմբակցության անդամ էր, ինչպես նաև ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալն էր։ Հովակիմյանը դադարեցրել է անդամակցությունը կուսակցությանը և դւմում է ներկայացրել ԱԺ նախագահին հանձնաժողովի փոխնախագահի պաշտոնից հրաժարվելու վերաբերյալ։

ԱԺ-ն ընտրել է ոչ միայն ԿԸՀ նախագահին, այլև ԿԸՀ 6 անդամի։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամներ են ընտրվել Աննա Գրիգորյանը, Ժիրայր Կարապետյանը, Նունե Հովհաննիսյանը, Սիլվա Մարկոսյանը, Արմեն Սմբատյանը և Արուսյակ Տերչանյանը։

ԿԸՀ գործող նախագահ Տիգրան Մուկուչյանի պաշտոնավարման ժամկետն ավարտվում է հոկտեմբերի 12-ին։

 Ուշագրավ
Նա նշել է, որ այժմ միայն ինստիտուցիոնալ բարեփոխումներ և բովանդակային աշխատանք պետք է արվի
Նա նշել է, որ երկրների միջև ռազմատեխնիկական համագործակցությունը երկար ավանդույթ ունի
Նա չկար ՀՀ վերադարձած հայ գերիների թվում, թեև ավելի վաղ Ադրբեջանում հրապարակած ցուցակում նրա անունն ընդգրկված էր
Փաշինյանի հեռախոսազրույցը Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ
---