Մետրոյում ուղևորահոսքն ավելացել է․ Լրացուցիչ 2-3 վագոն կշահագործվի 8 հոկտեմբերի 2022 - 13:25 AMT PanARMENIAN.Net - «Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտեն» ՓԲԸ–ի տնօրեն Բաբկեն Սեդրակյանը հայտնել է, որ մետրոյում ուղևորահոսքի աճով պայմանավորված`որոշում է կայացվել հոկտեմբերի15-ից լրացուցիչ 2-3 վագոն շահագործել։ Նրա խոսքով` ենթակառուցվածքի զարգացման համար մետրոպոլիտենի ղեկավարությունն անում է հնարավոր ամեն ինչ, տեղեկացնում է Sputnik Արմենիան։ Սեդրակյանն ասել է նաև, որ Երևանի «Աջափնյակ» մետրոյի կայարանի շինարարությունը, նախնական տվյալներով, կարող է սկսվել 2023 թվականին։ «Նախնական տվյալներով` շինարարական աշխատանքները կարող են 4-5 տարի տևել»,–հավելել է նա։ Առաջիկայում սպասվում է Երևանում կամրջի և «Աջափնյակ» մետրոյի կայարանի կառուցման համար 500 մլն դոլարի չափով ռուսական վարկի հաստատումը։ Նախատեսվում է, որ կայարանը կլինի Հրազդան գետի վրա կառուցվելիք կամրջի վրա։ Ըստ քաղաքային իշխանությունների պլանի՝ մետրոյի նոր կայարան տանող 525 մետր երկարությամբ ճանապարհը պետք է անցնի թունելով, որի շինարարությունը սկսվել է դեռևս խորհրդային տարիներին և անավարտ մնացել: Ուշագրավ «Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել Ամենաընթերցվողը բաժնում | Հայաստանում անցկացվել է առաջին Bug Bounty մրցույթը Խոցելիություններ գտած մասնակիցները, ըստ դրա լրջության, պարգևատրվում են Պապիկյանը Բուլղարիայում պայմանավորվածություններ է ձեռք բերել ռազմարդյունաբերական ընկերությունների հետ Նա այցելել է «ՀԵՄՈՒՍ-2024» միջազգային ցուցահանդես Վերաբացվել են Ovio-ի վերափոխված և նորացված վաճառքի և սպասարկման սրահները Սրահները շարունակում են գործել նախկին հասցեներում Պարզեցվել է երկակի և ռազմական նշանակության ապրանքների ներմուծումն ու արտահանումը Կան բազմաթիվ ապրանքներ, որոնք ակնհայտորեն չեն կարող երկակի կամ ռազմական նշանակության լինել, բայց ենթարկվում էին փորձաքննության |