Ֆաթիմայի Տիրամոր արձանիկը պատմության մեջ առաջին անգամ կբերվի Հայաստան

Ֆաթիմայի Տիրամոր արձանիկը պատմության մեջ առաջին անգամ  կբերվի Հայաստան

PanARMENIAN.Net - Պորտուգալիայի Ֆաթիմայի Տիրամոր արձանիկը պատմության մեջ առաջին անգամ կբերվի Հայաստանի և Վրաստանի Հայ Կաթողիկե համայնքներ, հայտնում է Հայ կաթողիկե առաջնորդարանը։

Դա տեղի կունենա հոկտեմբերի 21-ից նոյեմբերի 3-ի ժամանակահատվածում։

Ֆաթիմայի այս արձանիկի հանդեպ առանձնայատուկ հարգանքի պատճառը 1917 թվականի մայիսի 13-ից հոկտեմբերի 13-ը Պորտուգալիայի Ֆաթիմա բնակավայրի մոտ տեղի ունեցած Աստուածամոր երևումների պատմությունն է: Սուրբ Կույսը երևացել է երեք փոքրիկ մանուկների, որոնցից երկուսն արդեն սուրբ են հռչակված: Այդ երևումները մեծ հետք են թողել Կաթողիկե Եկեղեցու պատմության մէջ:

 Ուշագրավ
Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին
Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
---