Գագիկ Խաչատրյանից և նրան փոխկապակցված մոտ 25 անձից բռնագանձման ենթակա է 210 անշարժ գույք

Գագիկ Խաչատրյանից և նրան փոխկապակցված մոտ 25 անձից բռնագանձման ենթակա է 210 անշարժ գույք

PanARMENIAN.Net -

ՀՀ ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանից և նրան փոխկապակցված մոտ 25 անձից, ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործառույթի շրջանակում, բռնագանձման ենթակա է 210 անշարժ գույք, որից 60-ը՝ Երևան քաղաքում, հայտնում է ՀՀ գլխավոր դատախազությունը:

Դատախազությունը պահանջում է բռնագանձել 14 տրանսպորտային միջոց, 33 կազմակերպություններում ունեցած մասնաբաժիններ, նաև ավելի քան 40 միլիարդ դրամ:

 Ուշագրավ
---