Ղրիմի կամրջի վրա պայթած բեռնատարի երթուղին անցել է նաև Հայաստանով10 հոկտեմբերի 2022 - 11:12 AMT PanARMENIAN.Net - ՌԴ քննչական կոմիտեի ղեկավար Ալեքսանդր Բաստրիկինը հայտարարել է, որ Ղրիմի կամրջի վրա պայթած բեռնատարի երթուղին հայտնի է՝ Բուլղարիա, Վրաստան, Հայաստան, Հյուսիսային Օսիա, Կրասնոդար։ «Պարզվել են նաև բեռնափոադրողները։ ԱԴԾ օպերատիվ աշխատակիցների օգնությամբ հաջողվել է պարզել կասկածյալներին՝ այն անձանց թվից, ով կարող էր նախապատրաստել ահաբեկչությունը»,-ասել է նա, գրում է ՌԻԱ Նովոստին։ Նա ասել է, որ պայթեցման կազմակերպմանը մասնակցել են ինչպես ուկրաինական հատուկ ծառայությունները, այնպես էլ ՌԴ և արտասահմանյան երկրների քաղաքացիներ։ Բաստրիկինը հավելել է, որ քրգործ է հարուցվել «Ահաբեկչություն» հոդվածով։ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Բաստրիկինի հետ հանդիպմանը ևս հայտարարել է, որ Ղրիմի կամրջի պայթյունն ահաբեկչություն էր։ «Այստեղ կասկածներ չկան։ Դա ահաբեկչություն է, ուղղված կրիտիկական կարևորության քաղաքացիական ենթակառուցվածքի փլուզմանը»,-ասել է Պուտինը։ Նա Անվտանգության խորհրդի նիստ է հրավիրել։ Հոկտեմբերի 8-ի առավոտյան հրդեհ էր բռնկվել Ղրիմի կամրջի հատվածներից մեկում։ Ղրիմի երկաթուղու մամուլի ծառայությունից դա բացատրել էին բեռնատար գնացքի վերջնամասում վառելիքով վագոն-ցիստեռնի բռնկմամբ, սակայն ավելի ուշ պարզվեց, որ պատճառը վառելիքով բեռնատարի պայթյունն է եղել։ Կամրջի մի հատվածը փլուզվել, սակայն օրվա վերջում արդեն երթևեկությունը վերականագնվել է։ 19 կմ երկարությամբ Ղրիմի կամուրջը միացնում է Ղրիմը Կերչի թերակղզու հետ։ Շինարարությունը ՌԴ-ն սկսել էր 2016-ին և ավարտել 2019-ին։ Օգոստոսի 16-ին Ուկրաինայի նախագահի գրասենյակի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը The Guardian-ին ասել էր, որ Կիևը որպես լեգիտիմ ռազմական օբյեկտ է դիտարկում Ղրիմի կամուրջը։ Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Արցախի ՄԻՊ. Արցախցի քաղաքապետերի դեմ քրվարույթները քաղենթատեքստ ունեն Նա պատահական չի համարում, որ այդ անհիմն վարույթները մեկնարկեցին Բագրատ սրբազանի հետ նրանց հանդիպումից հետո «Լեռնային Ղարաբաղ. վտանգված հայկական ժառանգություն» խորագրով ցուցահանդես՝ Կանադայի խորհրդարանում Ցուցադրվել են կանադահայ լուսանկարիչ Հրայր «Բազե» Խաչերյանի աշխատանքները Փաշինյանը Բաղանիսում և Ոսկեպարում հանդիպումներից հետո հասել է Կիրանց Կիրանցում լարված իրավիճակ է, գյուղում է նաև ոստիկանապետը ԱԺ պատվիրակությունը մասնակցում է ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի աշխատանքներին Պատվիրակությունը գլխավորում է Անդրանիկ Քոչարյանը |