ԵԽԽՎ–ում կքննարկեն ՀՀ դեմ Ադրբեջանի վերջին ագրեսիան![]() 10 հոկտեմբերի 2022 - 15:24 AMT PanARMENIAN.Net - Եվրոպայի Խորհրդի խոհրդարանական վեհաժողովում (ԵԽԽՎ), որի աշնանային նստաշրջանը մեկնարկել է հոկտեմբերի 10-ին՝ Ստրասբուրգում, ի թիվս այլ հարցերի կքննարկի նաև ՀՀ դեմ Ադրբեջանի վերջին ագրեսիան։ Այդ մասին ասվում ԵԽԽՎ կայքում։ Նշվում է, որ քննարկվելու են «Հայաստանի և Ադրբեջանի միջև ռազմական գործողությունները»։ «Ընթացիկ հարցերի շուրջ բանավեճ կլինի հետևյալ հարցերի շուրջ՝ «Եվրոպան Ուկրաինայի դեմ Ռուսաստանի ագրեսիվ պատերազմի մեկնարկից կես տարի անց», «Պարենային անվտանգությունը Եվրոպայում՝ հացահատիկի արտահանումը ուկրաինական նավահանգիստներով» և «Հայաստանի և Ադրբեջանի միջև ռազմական գործողությունները»։ Նաև հրատապ բանավեճի հարցում է արվել «Ռուսաստանի Դաշնության վերջին աղաղակող և անմարդկային գործողությունների» թեմայով»,-ասվում է հաղորդագրության մեջ։ Նստաշրջանի աշխատանքները կտևեն մինչև հոկտեմբերի 14-ը։ Սեպտեմբերի 13-ին՝ ժամը 00:05-ից Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները Գորիսի, Կապանի, Ջերմուկի, Վարդենիսի, Սոթքի ուղղությամբ խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ, կիրառվել են նաև ԱԹՍ-ներ, հրետանի, ականանետեր՝ թիրախավորելով թե ռազմական, և թե քաղաքացիական ենթակառուցվածքները։ Սեպտեմբերի 14-ի երեկոյից հրադադար է հաստատվել, սակայն իրավիճակը շարունակում է մնալ լարված։ Սեպտեմբերի 19-ի դրությամբ հայկական կողմը հայտարարել է 207 զոհի և անհետ կորածի մասին։ Այդ մասին հայտարարել է ՀՀ ԱԽ-ն։
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |